Թուրքիան կաշխատի Գազայի վերականգնման աշխատանքներին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Գազայի հատվածի վերականգնմանը Պարսից ծոցի երկրների հետ միասին մասնակցելու Թուրքիայի ծրագրերի մասին։
«Գազայի վերականգնումը բարդ խնդիր է։ Մենք հույս ունենք այս քայլը կատարել այլ երկրների, հիմնականում Պարսից ծոցի երկրների հետ միասին», - լրագրողներին ասել է Էրդողանը տարածաշրջան կատարած եռօրյա շրջագայությունից վերադառնալուց հետո։
Նա նշել է, որ Իսրայելի հարձակումները զգալիորեն վնասել են տարածաշրջանի ենթակառուցվածքները, ինչը պահանջում է լայնածավալ վերականգնում։
«Նախ կտեղակայվի շինարարական տեխնիկա, ապա մենք միջոցներ կձեռնարկենք ենթակառուցվածքները վերականգնելու համար։ Գազան ենթարկվել է վայրագությունների, որոնք տարիներ շարունակ ամոթ են եղել ողջ մարդկության համար։ Մենք պետք է համատեղ աշխատենք՝ Գազայի մեր եղբայրների և քույրերի համար արժանապատիվ և բարգավաճ ապագա ստեղծելու համար։ Թուրքիան ամեն ինչ կանի այս նպատակին հասնելու համար», - նշել է նախագահը։