Փաշինյանը հերթական «հատիկ առ հատիկ»-ն է ներկայացրել
Դատարանի վճռով՝ Տավուշի մարզի Իջևանի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում՝ Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ 1500 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանը:
«Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ շուրջ 10 միլիոն դրամ»,- գրել է նա` օգտագործելով «հատիկառհատիկ» հեշթեգը: