Իրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցըՄիկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 մլն-ից կդառնա 50 մլն դրամ. Hetq.amԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Չինաստանն աջակցություն է հայտնել ԻրանինԻրանի գերագույն առաջնորդը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. ԶելենսկիCOP17-ում ներկայացվել է ՀՀ-ում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկըԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելԵԱՏՄ – Կենտրոնական Աֆրիկա․ համագործակցության հեռանկարներըԹուրքիան մտադիր է դեպի Չինաստան արտահանումը հասցնել 10 մլրդ դոլարիՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՆիկոլ Փաշինյանի ընտանիքի շրջապատի աշխատավարձերը․ պետական բյուջե՞, թե՞ «Իմ քայլը» հիմնադրամՌԴ նախագահը և Իրանի ԱԽ քարտուղարը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՀայաստանում կենսաթոշակի չափը կբարձրանա. նախարար«Նոյեմբերյան» ԲԿ-ում 79-ամյա կնոջ երկու դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին և խաթարել աշխատանքըԸնդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին․ Իշխան ՍաղաթելյանԱրձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԿրեմլում պատասխանել են՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտինի և Թրամփի հանդիպումը ՉինաստանումԵրևանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են նոր հարթակ (տեսանյութ)Շվեդիայում տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք և կարգ» հանձնախմբի ժողովը. Մայր Աթոռից մասնակցել է Զաքարիա ՍրբազանըԱշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից. իրանագետՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու կամ դրա դիմաց վերջինիս վճարում կատարելու անհրաժեշտություն չկաՓաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. ՍուրենյանցՄԻՊ-ում կայացել է երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստը․ ինչ է քննարկվելԱՄՆ-ն եւ Իրանը կարող են համաձայնության հասնել 2 օրվա ընթացքում. Իրանի ԱԳՆՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով2027-ին ուժային ոլորտը կստանա 835 մլրդ դրամ, տնտեսականը՝ 496 մլրդ, սոցիալականը՝ 1 տրլն 868 մլրդ դրամ. նախարարՓաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից. Քրիստինե ՎարդանյանԵվրոպայում բողոքի ցույցերին մասնակցում է մոտ կես միլիոն մարդ. կան հարյուրավոր ձերբակալվածներԲանջար հավաքելիս 6-ամյա թոռնիկն ու տատիկը հոսանքահարվել են«Inotek» խանութ-սրահի դուռը կոտրել են և դրամարկղից հափշտակել մի քանի միլիոն դրամԵս մի քիչ չափերով մեծ եմ, երևացել եմ, բայց բոլորն էլ այդտեղ խփnւմ էին. ՔՊ-ական պատգամավորը՝ ԱԺ ծեծկռտnւքի մասին
Աննա Գրիգորյանը խոստովանեց, որ Նիկոլ Փաշինյանի զիջումների տակ Ռոբերտ Քոչարյանի հանցավոր ստորագրությունն է
8 տարի ի՞նչ եք ման եկել ու չեք գտել, որ գնացել, բիզնեսը փակել եք. Խամոյանը՝ ՊԵԿ նախագահին (տեսանյութ)Երբ է մեկնարկում նոյեմբերի կենսաթոշակների վճարման գործընթացըՌուսական զորքերը նոր տարածքներ են գրավել Զապորոժիեի մարզումԲացառո՞ւմ եք, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդի ազատությունն արժենա դաշինքից 6 կողմ քվեարկություն Սահմանադրությանը․ հարց՝ Գեղամ Մանուկյանին (տեսանյութ)Ճամբարակում կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԼեոնիդ Յակուբովիչը ներառվել է ուկրաինական ռшզմական հետախուզության տվյալների բազաԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
Քաղաքականություն

Փոխեցինք պարտված ու հանձնված մթնոլորտը՝ նոր իշխանության ձևավորումը կլինի անխուսափելի. Վահե Հովհաննիսյան

Ինչ է անում իշխանությունը
 
Իշխանությունը հասկանում է, որ այս պայմաններում վերարտադրվելու շանս չունի, ու գնում է «այլ պայմաններ» ձևավորելու ճանապարհով։ Նրա բոլոր արած ու անելիք քայլերը, հնարավոր ու անհավանական շարունակությունները՝ ձերբակալություններ, հաշվեհարդարներ, սոցիալական կաշառք, սուտ խոստումներ, արտաքին քաղաքական ավանտյուրաներ, անսահման պոպուլիզմ և այլն, այս տրամաբանության մեջ են։  Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
 
«Ինչ պետք է անի հակընդդեմ ճամբարը
 
1.     Հասկանալ, որ սա նախընտրական պրոցես չէ, քարոզարշավ չէ, հետևաբար՝ լրիվ այլ տրամաբանություն է պետք գործի դնել,
2.     Ձևավորել պայքարի համակարգեր. հանրահավաքը, երթը, հայտարարություններն իհարկե կարևոր են, բայց դրանք համակարգեր չեն։ 
3.     Ունենալ պատրաստի սթրեսս-տեստեր, թե ո´ր զարգացման դեպքում ինչպե´ս վերադասավորվել, ինչպես արձագանքել։
4.     Կազմել գործունեության ծրագիր, որը կնվազեցնի իշխանության՝ «նոր պայմաններ» ստեղծելու հնարավորությունները։    
5.     Անել սեփական բարենպաստ «նոր պայմանների» հաշվարկն ու գնալ դրա ուղղությամբ
6.     Փոխել երկրում մթնոլորտը, ստեղծել փոփոխության հանրային համատարած պահանջ, ստանալ մոտիվացված ընտրազանգվածներ ու փոփոխությունների համար պայքարի պատրաստ շերտեր։   
 
Մթնոլորտն է որոշելու ամեն ինչ
 
Իշխանությունն անելու է բոլոր հավանական ու անհավանական բաները։ Այն ամենազոր չէ, չունի անօրինականությունների ու այլանդակությունների անսահմանափակ զինանոց։ Ունի ուժային ու քարոզչական գործիքներ, որոնք հմտորեն կիրառում է՝ առանց որևէ կարմիր գծերի։ Դա այդպես է, որովհետև երկրում մթնոլորտն է այդպիսին՝ հանձնված, առանց դիմադրության։ Փոխենք մթնոլորտը, ու իշխանության անօրինականությունների անխափան մեքենան կսկսի խափանվել։ Սա պետք էր անել վաղուց, սրա մասին զգուշացվել է, բայց քաղաքական և այլ ռեսուրսներ ունեցողները Հայաստանում չունեն, ցավոք, ստրատեգիական մտածողություն և ակտիվանում են դրվագայնորեն։ Հիմա նոր ձևավորվող շարժումները պետք է չկրկնեն նախկինների սխալները։
Անհատական մակարդակում, մասնագիտական և արհեստակցական համայնքներում չկա դիմադրության մթնոլորտ։ Եթե մի որոշմամբ պետական բոլոր բուհերի ռեկտորներ նշանակվեն ադրբեջանցի մասնագետներ, հավատացնում եմ ձեզ, այսօրվա մթնոլորտում սա կմարսվի. ո´չ ուսանողությունը կընդվզի, ոչ՝ պրոֆեսորադասախոսական կազմը։ Միայն արտագաղթը կակտիվանա։ Սա չի խոսում այն մասին, որ մեր ուսանողներն ու դասախոսները վատն են, սա նշանակում է, որ երկրում անողնաշար ու պարտված մթնոլորտ է։ Իշխանության ասպատակությունների համար դա ամենապարարտ մթնոլորտն է։ 
Եկեք ընդունենք, որ բազմահազարանոց հանրահավաքից ուղիղ մեկ փողոց այն կողմ լրիվ ուրիշ կյանք է։ Դա չի նշանակում, որ այդ փողոցում վատ մարդիկ են, այլ հուշում է, որ այդ մարդկանց հետ այլ ոճի աշխատանք է անհրաժեշտ։
 
Իշխանությունը սխալվում է և սխալվելու է
 
Ցանկացած բիրտ իշխանություն սխալներ է թույլ տալիս։ Այս իշխանությունը նույնպես սխալվում է և առաջիկայում այդ սխալներն ավելի խոշոր են լինելու։ Հակընդդեմ ճամբարների կազմակերպված համակարգերի խնդիրն է՝ դրանք արագ ֆիքսել և օգտագործել, բայց դրա համար նույնպես համակարգեր են պետք։
 
Պայքար՝ մթնոլորտի համար
 
Հիմա պայքարը ոչ թե ձայների, սոցհարցման թվերի մասին է, այլ՝ մթնոլորտի։ Ընտրություններին մոտ մթնոլորտը լրիվ այլ է լինելու, այսօրվանի հետ քիչ ընդհանրություններով։ Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ։ Մենք պետք է այսօրվանից պայքարենք, որ այդ պայմանները և մթնոլորտը լինեն ի շահ մեզ։ Կարգախոսներ, համակարգեր, ակցիաներ, պրոցեսներ, դաշինքներ, քաղաքական բանաձևեր՝ ներքին և արտաքին լսարանի համար. այս ամենը պետք է միտված լինի երկրում մթնոլորտը փոխելուն։ Փոխեցինք պարտված ու հանձնված մթնոլորտը՝ նոր իշխանության ձևավորումը կլինի անխուսափելի»,- նշել է նա: