Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Ապօրինի շինարարության վերահսկողությունն իրականացրել է Սուրեն Պապիկյանի բարեկամը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.
 
Հոկտեմբերի 20-ին Գյումրու ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվեց։ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հայտարարության եւ առաջադրված մեղադրանքի համաձայն՝ համայնքապետն ու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը կաշառք են պահանջել ապօրինի կառուցապատման փաստաթղթերը կեղծելու համար։ Հայտարարության մեջ նշվում է, որ Ղուկասյանը եւ նրա գործընկերը պահանջել են 4 միլիոն դրամ՝ ապօրինի շինության ապամոնտաժումը կանխելու համար։ Նրանք խոստացել են կեղծել փաստաթղթեր՝ ցույց տալու, որ շինությունը քանդվել է եւ նորից կառուցվել։ Ու չնայած տարածված տեսանյութում կցկտուր, անհասկանալի հեռախոսային խոսակցության ձայնագրություններ են, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, քննիչները հավաքել են ապացույցներ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ գաղտնի հետաքննության արդյունքում։
 
 
Նշվում է նաեւ, որ Ղուկասյանը չի հերքել ձայնագրությունների իսկությունը եւ չի պնդել, որ իր ձայնը կեղծված է։ Դատարանն էլ, բնականաբար, բավարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը՝ Ղուկասյանի նկատմամբ երկու ամսվա կալանավորում կիրառելու վերաբերյալ։ Նա եւ ճարտարապետը կալանավորվել են։ Կալանավորվել են նաեւ մեկ տասնյակի չափ անձինք` իբրեւ թե զանգվածային անկարգությունների եւ իրավապահների գործողությունները խոչընդոտելու համար, այդ թվում՝ փաստաբան Ռուբեն Մխիթարյանը` «Մեր ձեւով» շարժումից:
 
Մենք փորձեցինք պարզել, թե ինչ ապօրինի շինության մասին է խոսքը։ Պարզվում է՝ Գյումրիում մեծ տարածք զբաղեցնող այդ շինությունը՝ մոտ 1500 քմ, Գարեգին Նժդեհ 9/1 հասցեում գտնվող շենքն է, որը պատկանում է գյումրեցի հայտնի գործարար եղբայրներ Գոմցյաններին, որոնք զբաղվում են տեքստիլի արտադրությամբ։ Ուշագրավ է, որ շինությունը կառուցվել է դեռեւս 2023 թվականին` ճիշտ այն ժամանակ, երբ քաղաքային իշխանության ղեկին էին նաեւ ՔՊ-ականները։ Հիշեցնենք, որ Բալասանյան դաշինքի հետ կնքված հուշագրի արդյունքում ՔՊ-ն կիսում էր քաղաքի կառավարման իրավունքը, եւ քաղաքապետի երկու տեղակալներն էին վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռն ու Պնախարար Սուրեն Պապիկյանի հորեղբորորդին։ Ի դեպ, մեր տեղեկություններով, նշված շենքի շինարարական աշխատանքները վերահսկել է հենց ՔՊ-ական փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանը։ 
Շենքի կառուցումն ավարտին է հասցվել քաղաքապետի ՔՊ-ական ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի օրոք, որը չի արձանագրել, թե կառույցն ապօրինի է, եւ վերջնական ակտն այդպես էլ չի կազմվել։ Մենք փորձեցինք կապվել գործարար Գոմցյան եղբայրներից մեկի հետ` որոշ մանրամասներ պարզելու, բայց նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։ 
 
Բայց տեղեկացանք` գյումրեցի լրագրող-հրապարակախոս Հասմիկ Մելքոնյանն օրերս նշված շինության հետ կապված հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն` պահանջելով ապամոնտաժել ինքնակամ կառույցը։ Տեսնենք, թե ինչ է պատասխանելու դատախազությունը` կապամոնտաժե՞ն կառույցը, թե՞ գլխավոր խնդիրը ոչ թե ապօրինի շինարարության դեմ պայքարն է, այլ ընդդիմադիր քաղաքապետին նստեցնելը, ինչն արդեն արել են եւ հասել իրենց նպատակին: