Ինչու են ընկել Էդիկ Մինասյանի հետևից. «Իրավունք»Ո՞վ կգլխավորի ցուցակը․ «Հրապարակ»ԱԺ֊ում քննարկվում է Աննա Հակոբյանի` ընտանեկան բռնության նախագիծը. ՈւՂԻՂՍառը ցնցուղ ՔՊ–ականների համար. «Ամեն օր մի քյալակ ա խաղում գլխներիս». «Իրավունք»Ժամը 10:00-ից Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի 6 վարչական շրջանում և 8 մարզումՍտիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել․ «Հրապարակ»34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ «Ժողովուրդ»Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին.«Իրավունք»Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «ՀրապարակԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է Իրանի դեմ նոր հնարավոր հարվածների մասինԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում. «Հրապարակ»Ռուսական բանակը Խարկովի մարզում ոչնչացրել է շրջափակման մեջ գտնվող ուկրաինական 2000-անոց խմբավորումՍլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերը
Միջազգային

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը չկայացավ, քանի որ Ալիևը ասելիք չուներ

Վաշինգտոնում չկայացավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն այն պատճառով, որ Իլհամ Ալիևն ասելիք չուներ: Այս մասին «Մեդիակենտրոնում» «Հարցազրույց Շավարշ Քոչարյանի հետ» թեմայով քննարկմանը հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Նրա բոլոր գործողությունները դուրս են այն տրամաբանությունից, որը թելադրվում է համանախագահների կողմից, միջազգային իրավունքի կողմից: Այդ տեսանկյունից նա, իրոք, ասելիք չուներ, և ես կարծում եմ՝ դա է հիմնական պատճառը»,-ասաց Շավարշ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ այս օրերին ընթացած Միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Վաշինգտոնում են գտնվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, և դրանից առաջ խոսակցություններ կային, որ այս ձևաչափում հնարավոր էր 2 նախագահների հանդիպում: Ավելին՝ մոտ 1 ամիս առաջ 54 կոնգրեսականներ դիմել էին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որպեսզի նա փորձեր ճնշում գործադրել Ղարաբաղյան հակամարտության հարցում առաջընթացի և առաջարկված վերահսկողության մեխանիզմների ներդրման ուղղությամբ:

Այսուամենայնիվ, Ւլյամ Ալիևը հանդիպեց Քոն Քերիի հետ և հանդիպման ընթացքում քննարկվեց Ղարաբաղյան հիմնախնդիրը նույնպես: Ի դեպ, լրագրողի դիտարկման համաձայն՝ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում արժանացավ բավականին բարձր ընդունելության:

«Նախ, բարձր կլիներ, եթե ընդուներ նախագահը կամ փոխնախագահը: Երկրորդ` միջազգային հարաբերություններում սև ու սպիտակ չկա: Այսինքն՝ Ալիևի վարչակարգի վրա գնում է լուրջ ճնշում՝ կապված և՛մարդու իրավունքների, և՛ Ղարաբաղի հարցի կարգավորումը տորպեդահարելու հետ, և առավել ևս՝ այն հանգամանքի հետ, որ նա վտանգում է տարածաշրջանի կայունությունն իր սադրիչ գործողություններով` սահմաններին։ Այդ տեսանկյունից նա գտնվում այդ ճնշման տակ, ինչը ենթադրում է նաև որոշակի մակարդակի հարաբերությունների պահպանում և երկխոսություն»,-մեկնաբանեց ՀՀ փոխարտգործնախարար:

Թե ինչ են խոսել Քերին ու Ալիևը, դա, իհարկե, Շավարշ Քոչարյանը չի կարող իմանալ, բայց նա արձանագրում է, որ այդ հանդիպումից դուրս գալուց հետո Ալիևը պահը չի կորցրել` աղավաղելու միջազգայինն իրավունքի նորմերը:

«Նա այնպես ներկայացրեց, որ մի տպավորություն կա, որ այդ անձը կարծում է, որ իր մոտեցումներն ավելի վեր են, քան միջազգային իրավունքը , մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը»,-ասաց Շավարշ Քոչարյանը:

Նա հիշեցրեց, որ ՄԱԿ-ի կանոնադրության առաջին գլուխը նվիրված է այն նպատակներին, հանուն որոնց ստեղծվել է այն:

Այդ նպատակներից են` խաղաղության պահպանում, բոլոր վեճերի միայն խաղաղ բանակցություններով կարգավորում, ժողովուրդների ինքնորոշման հարգում և համագործակցություն:

Այսինքն՝ ըստ ՀՀ փոխարտգործնախարարի՝ տարածքային ամբողջականությունը երկրորդում է ինքնորոշման իրավունքին` լինելով 2-րդ գլխում:

«Բայց Ալիևի համար դա նշանակություն չունի, նա շարունակում է իր խեղաթյուրված մոտեցումները»,-արձանագրեց Շավարշ Քոչարյանը: