Հյուսիսկորեացի զինվորները խախտել են Հարավային Կորեայի սահմանը. հնչել են կրակոցներ
Կորեայի Հանրապետության զինված ուժերը հայտնել են սահմանային ևս մեկ միջադեպի մասին, որի ընթացքում հյուսիսկորեացի զինվորները խախտել են կորեական սահմանը։
Այս մասին հայտնել է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ Կորեայի ժողովրդական բանակի երկու զինվորներ, ենթադրաբար, հատել են ռազմական գիծը և մոտեցել հարավկորեական դիրքին 200 մետր հեռավորության վրա։
Հյուսիսկորեացի զինվորները զինված էին։ Հարավկորեական զորքերը սահմանը հատելուց հետո նախազգուշացում են տարածել, ապա նախազգուշական կրակոցներ արձակել։ Այնուհետև Կորեայի ժողովրդական բանակի զինվորները վերադարձել են հյուսիս։