ՄԱԿ-ի օրվան ընդառաջ հիշատակենք վաստակավոր պետական գործիչ և դիվանագետ Անատոլի Մկրտչյանին
ՄԱԿ-ի օրվան ընդառաջ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը պատմել է խորհրդային վաստակավոր պետական գործիչ և դիվանագետ Անատոլի Աշոտի Մկրտչյանի մասին:
1972-1976 թթ. դիվանագիտական ծառայության մեջ է գտնվել ԱՄՆ-ում:
1976-1982 թթ. ղեկավարել է Հայաստանի կոմկուսի կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժինը:
1982–1986 թթ. զբաղեցրել է ՄԱԿ-ի հասարակական տեղեկատվության վարչության արտաքին կապերի բաժնի տնօրենի պաշտոնը:
1986-1990 թթ. նշանակվել է Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախարար:
1990-1992 թթ. եղել է Լեսոտոյում ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան:
Լուսանկար՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ