Ղազախստանում պայթել է անօդաչու թռչող սարք
Ղազախստանը խստացնում է օդային տարածքի վերահսկողությունը՝ երկրի արևմուտքում՝ Ռուսաստանի սահմանի մոտ, անհայտ ծագման անօդաչու թռչող սարքի պայթյունից հետո:
Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Օրենբուրգից 180 կիլոմետր դեպի արևմուտք, որտեղ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը նախկինում հարձակվել էին գազի վերամշակման գործարանի վրա։
Ռազմական գերատեսչությունը չի նշել անօդաչու թռչող սարքի ծագումը՝ նշելով, որ խորհրդակցում է արտասահմանյան գործընկերների հետ, ովքեր կարող են տեղեկություններ ունենալ այս սարքի մասին: