Անգլիայի թագավորը և Հռոմի պապը 500 տարվա ընթացքում առաջին անգամ միասին աղոթել են
Հռոմի պապ Լևոն XIV-ը և Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը միասին աղոթեցին Սիքստինյան կապելլայում Միքելանջելոյի «Վերջին դատաստան» որմնանկարի տակ։
Սա Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի և Անգլիայի եկեղեցու գերագույն կառավարչի միջև հինգ դարերի ընթացքում առաջին համատեղ պատարագն էր։ Արարողությունը ուղիղ հեռարձակվել է Vatican News կայքով:
Չարլզ III-ին ուղեկցում էր թագուհի Կամիլան։ Աղոթքը մատուցվել է անգլերեն և լատիներեն լեզուներով։ Թագավորական զույգը Վատիկան է ժամանել պետական այցով, որը սկզբնապես նախատեսված էր ապրիլին, սակայն հետաձգվել էր նախկին պապ Ֆրանցիսկոս պապի հիվանդության պատճառով։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ին։
Այցի համար նախատեսված է նաև պատարագ Սուրբ Պողոսի տաճարում: