Արագածոտնում «Mercedes»-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. կան վիրավորներ
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում 29-ամյա Նարեկ Ն.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին ու մխրճվել դրանց մեջ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ նշված անձանց կյանքին վտանգ չի սպառնում: