Թրամփը Ռուսաստանի դեմ պատերազմի ճանապարհին է. Մեդվեդև
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը և երկու երկրների նախագահների միջև Բուդապեշտում կայանալիք հանդիպման չեղարկումը «պատերազմական ակտ» են։
«ԱՄՆ-ն մեր հակառակորդն է, և նրանք այժմ պատերազմի ուղի է ընտրել Ռուսաստանի դեմ։ Սա այժմ նրանց հակամարտությունն է», - գրել է Մեդվեդևը իր Telegram ալիքում։
Նրա կարծիքով, ԱՄՆ որոշումները և նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Ռուսաստանին հնարավորություն են տալիս գործել առանց սահմանափակումների։