Տարածքային զիջումներ չեն լինի. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի քննարկում որևէ տարածքային զիջում հնարավոր խաղաղության բանակցությունների շրջանակներում։ Նա այս մասին լրագրողներին ասել է Բրյուսելում կայանալիք Եվրոպական խորհրդի գագաթնաժողովից առաջ։
«Տարածքային զիջումներ չեն լինի»,- ընդգծել է Զելենսկին՝ պատասխանելով հարցին։
Ուկրաինայի առաջնորդը նաև ընդունել է հրադադարի հնարավորությունը, բայց նշել է, որ դա կպահանջի Ռուսաստանի վրա ճնշման մեծացում։
«Հրադադարը հնարավոր է։ Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է դա։ Բայց մեզ անհրաժեշտ է ավելի շատ ճնշում Ռուսաստանի վրա։ Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ բանակցությունների ցանկացած ձևաչափով, բայց մեկ բան կարևոր է. մեզ անհրաժեշտ է արդար և երկարատև խաղաղություն»,- ասել է նա։
Զելենսկին նաև ակնարկել է ամերիկյան «Տոմահավկ» թևավոր հրթիռները Ուկրաինա տեղափոխելու հնարավորության մասին։