Երկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Պատգամավոր Լիլիթ Գալստյանը ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին
Քաղաքականություն

Վարչախմբի գործելաոճը պետական ահաբեկչության երանգներ է ստանում. «Հայաքվե»

Հոկտեմբերի 20-ին ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին Գյումրու համայնքապետարանի մերձակա տարածքում՝ իրենց բողոքն արտահայտելու Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի հանդեպ քրեական գործ հարուցելու և այդ գործի շրջանակներում, սահմանված ընթացակարգերի խախտմամբ, նրան բիրտ ուժով բերման ենթարկելու կապակցությամբ։  Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը։

Հայտարարությունում նաև ասվում է. «Հարյուրավոր քաղաքացիներ բողոքում էին նրա դեմ, որ Փաշինյանի վարչախումբը, այս էլ որերորդ անգամ, անթաքույց քաղաքական հաշվեհարդար է տեսնում ժողովրդի կողմից ընտրված ՏԻՄ ղեկավարների նկատմամբ։

Բողոքի խաղաղ ակցիա իրականացնող բազմաթիվ քաղաքացիների հանդեպ այդ օրը կիրառվեց բիրտ ու անհամաչափ ոստիկանական ուժ։ Ձերբակալվել, իսկ այնուհետև դատարանների հապճեպ և չհիմնավորված որոշումներով` կալանավորվել են տասնյակ քաղաքացիներ, որոնց մեծագույն մասը ո՛չ որևէ բռնի գործողություններ է կատարել, ո՛չ խոչընդոտել իրավապահ մարմինների գործունեությանը, ո՛չ էլ առավել ևս մասնակցել նախապես կազմակերպված զանգվածային անկարգությունների։ Ակնհայտ է, որ հերթական անգամ գործ ունենք իրավական ամենաթողության, իրավապահ մարմինները քաղաքական ընդդիմախոսներին ասպարեզից հեռացնելու համար օգտագործելու հետ, որը սկսում է անթաքույց պետական ահաբեկչության երանգներ ստանալ։

  • «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է Հայաստանի իշխող վարչախմբի այս հակաօրինական ու հակամարդկային գործողությունները, այս ամենը համարում ժողովրդավարությունը գերեզմանող և Հայաստանը խավարամիտ բռնապետության տանող պետական ահաբեկչություն, որի նպատակը առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմությանը ճնշելը, ազատ խոսքը լռեցնելն ու ժողովրդին ահաբեկելն է։

Մեր զորակցությունն ենք հայտնում վարչախմբի ահաբեկչական գործողություններից տուժած բոլոր քաղաքացիներին և վճռականորեն հանձն առնում պայքարելու նրանց խախտված իրավունքների պաշտպանության և արդարության վերականգման համար։

Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության բոլոր իրավապաշտպան կառույցների, մեր գործընկեր պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման այս աղաղակող դեպքի վրա և ակնկալում նրանց համարժեք արձագանքը։