Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

«Խաղաղություն ունենում են մինչև ատամները զինված բանակի պարագայում, չունենաս այդպիսի բանակ, խաղաղություն չի լինելու». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

Այս օրերին, երբ Ադրբեջանից հայտնում են, թե վերացնում են դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարում է, թե պատրաստ է օր առաջ Հայաստանի տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ, հարցեր են առաջանում, թե արդյո՞ք այս գործողությունները չպետք է հաջորդեին «Խաղաղության պայմանագրի» ստորագրմանը և «Թրամփի ուղու» գործարկմանը։ Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը չի կարծում, որ հնարավորություն կա «Խաղաղության պայմանագիրը» ստորագրելու, որովհետև Ադրբեջանի կողմից կա առաջ քաշված պայման։ «Ըստ դրա, Սահմանադրության մեջ պետք է կատարվի փոփոխություն։ Իրենք ասում են, որ կա տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ՝ նկատի ունենալով Հայաստանի Անկախության հռչակագիրը, որը դրված է Սահմանադրության նախաբանում, իսկ այնտեղ հիշատակված է Արցախի Ազգային խորհրդի և Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի՝ Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը և նաև Ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելու Հայաստանի հանձնառությունը։ Այս երկու դրույթներն Ադրբեջանի համար խնդիր են, պահանջում են, որ Հայաստանը փոփոխություն կատարի Սահմանադրության մեջ, դրանից հետո կստորագրվի այդ փաստաթուղթը։ Սրան թերահավատ եմ, որովհետև բացառված չէ, որ մի նոր պայման առաջ քաշեն և ասեն, որ հիմա էլ սա պիտի անեք։ Այդ պահանջները, պայմանները եղել են անվերջ։ Ելնում եմ հետևյալ մեկնակետից։ Թուրքիայի և նրա կովկասյան կցորդ Ադրբեջանի համար հետևյալ խնդիրն է դրված՝ Հարավկովկասյան տարածաշրջանում չպիտի գոյություն ունենա Հայաստան անունով պետություն։ Նրանք նպատակ են հետապնդում բոլոր հնարավոր և անհնար, խաղաղ և ոչ խաղաղ, ուժային և փափուկ մեթոդներով աշխարհի քաղաքական քարտեզից վերացնել Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովրդին էլ կա՛մ ենթարկել ցեղասպանության, ուղիղ իմաստով՝ ֆիզիկապես ոչնչացման, կա՛մ, եթե տվյալ պահին դա հնարավոր չեղավ, հայ ժողովրդին ցրել աշխարհով մեկ, դարձնել թափառական և, ըստ իրենց, այդպիսով լուծել Հայկական հարցը։ Ուստի խիստ թերահավատ եմ, որ նման փաստաթուղթ առհասարակ կստորագրվի։ Եթե անգամ ստորագրվի, չի լինելու խաղաղություն։ Մի նախադեպ ունեմ իմ աչքի առաջ՝ ԱդրբեջանԱրցախ կոնֆլիկտի կարգավորման առումով 1918 թվականից մինչ օրս ստորագրվել է 14 փաստաթուղթ։ Բոլոր 14 փաստաթուղթն էլ խախտել է Ադրբեջանը, ըստ որում՝ այդ փաստաթղթերի մի զգալի մասը կրել է Ադրբեջանի ստորագրությունը։ Խաղաղություն ունենալ և մտածել խաղաղության մասին՝ ստորագրելով «Խաղաղության պայմանագիրը», միամտություն է։ Խաղաղություն ունենում են մինչև ատամները զինված բանակի պարագայում։ Համոզված ասում եմ՝ չունես բանակ, խաղաղություն չի լինելու, այն էլ՝ այնպիսի թշնամու առկայության պարագայում, ինչպիսիք են Թուրքիան և նրա կովկասյան կցորդ Ադրբեջանը։ Ի հեճուկս այս պարզ, ակնհայտ իրողությունների՝ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ հունվարի մեկից զինծառայության ժամկետն է կրճատվում։ Դա խիստ դատապարտելի քայլ է նման պայմաններում, որոնցում այսօր հայտնվել է Հայաստանը»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Հասան Ջալալյանը։

Իսկ ինչո՞ւ Հայաստանի իշխանությունը չի տալիս սահմանադրական փոփոխությունների մեկնարկն այն դեպքում, երբ ասում է, թե արդեն 2018 թվականից ունեին մտադրություն սահմանադրական փոփոխություններ իրականացնելու։ Քաղաքագետը կարծում է՝ իշխանությունը չի շտապում, որովհետև առաջիկայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ։ «Ենթադրում եմ, որ այդ քայլին գործնականում ձեռնամուխ կլինեն խորհրդարանական ընտրություններում հաջողելուց հետո։ Նախքան ընտրությունները դժվար թե գնան Սահմանադրությունը փոխելու ճանապարհով։ Եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքում կրկին ունենան իշխանություն, կարծում եմ՝ այդ պարագայում կփորձեն գործնականում կատարել նաև այդ փոփոխությունը, իհարկե, հայտարարելով, որ դա Ալիևի պահանջով չեն անում։ Նրանց այդպիսի հայտարարությունները համոզիչ չեն, որովհետև մինչ օրս կատարել են օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևի բոլոր պահանջները։ Մինչդեռ պետք էր այդ պահանջները չկատարել, այլ պայման դնել, որ մինչև մեր գերյալները չազատագրվեն և չվերադառնան հայրենիք, որևէ բանակցության, առավել ևս պայմանի մասին խոսք լինել չի կարող»,-նշում է մեր զրուցակիցը։

Անդրադառնում ենք նաև դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները վերացնելու Ադրբեջանի հայտարարությանը և Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությանը՝ կապ ապահովել Ադրբեջանի և Թուրքիայի բեռների համար։ Ենթադրելի էր, որ հատկապես մեր երկրի տարածքով բեռների փոխադրումը պետք է տեղի ունենար «Թրամփի ուղու» գործարկումից հետո։ Իսկ գուցե կյանքի է կոչվում Հայաստանի միջով անխոչընդոտ կապի նախագիծը։ «Երկու ասելիք ունեմ դրա վերաբերյալ։ Առաջին՝ Ադրբեջանն ասում է, որ պատրաստ է դեպի Հայաստան բեռների փոխադրման սահմանափակումը վերացնել։ Ուզում եմ հիշեցնել Իլհամ Ալիևի՝ ոչ այդքան վաղ անցյալում արված մի հայտարարություն. «Երևան չենք գնա տանկերով, այլ ոտքով, մեքենաներով և ինքնաթիռներով»։ Կարծում եմ, որ այդ ամենը պետք է դիտարկել նրա այս խոսքի տրամաբանության մեջ։ Այսպիսի միջոցառումները, քայլերը տեղավորվում են Ադրբեջանի ծավալապաշտական, էքսպանսիոնիստական քաղաքականության տրամաբանության մեջ։ Երկրորդ՝ ասվեց, որ Ղազախստանից պիտի հացահատիկ գա Հայաստան։ Ճիշտ կլինի այս հարցը դիտարկել նաև ադրբեջանաղազախական հարաբերությունների տիրույթում։ Միգուցե Ղազախստանը չլինի, մեկ այլ երկիր լինի, որը ցանկանում է, օրինակ՝ Ադրբեջանի տարածքով բեռ տեղափոխել Հայաստան։ Դրանով Ադրբեջանը մյուս կողմից բարիդրացիական հարաբերություններ է կա՛մ հաստատում, կա՛մ զարգացնում երրորդ երկրների, տվյալ պարագայում՝ Ղազախստանի հետ»,-հավելում է նա։

Քննարկելով «Թրամփի ուղու» թեման՝ քաղաքագետն ասում է՝ անունը լինի «Թրամփի ուղի» կամ «Զանգեզուրի միջանցք», նպատակը մեկն է՝ այնպիսի մի իրավիճակի հասցնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնարավոր լինի «կուլ տալ» Հայաստանը։ «Անունից որևէ բան կախված չէ։ Ադրբեջանը շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» անունը։ Ստորագրված թղթում այդպիսի արտահայտություն, ձևակերպում չկա, բայց իրենք շարունակում են համառորեն գնալ իրենց համար ձևակերպված ստրատեգիական նպատակի իրագործման ուղղությամբ։ Իրենց նպատակը Հայաստանը վերացնելն է, և պարտադիր չէ՝ դա լինի սառը զենքի, ռազմական գործողությունների, պատերազմական իրավիճակների միջոցով։ Դա հնարավոր է նաև անել, ինչպես Իլհամ Ալիևն է ասել, քայլելով Հայաստան հասնելով։ Իրենց առաջ քաշած պայմաններից մեկը 300 հազար ադրբեջանցիների բնակեցումն է Հայաստանում։ Փորձելու են այդ եղանակով գրավել Հայաստանը, եթե Հայաստանի Հանրապետության գործող վարչակազմը չիրականացնի ազգային, պետական շահերը սպասարկող քաղաքականություն։ Ադրբեջանը գնալու է դրան, որովհետև տեսնում է՝ ինչ պայման առաջ է քաշում, այն կատարվում է։ Այսքան ժամանակ եղե՞լ է մի պայման, որ Հայաստանի կողմից չկատարվի։ Այս մռայլ, գորշ, դժվարին ժամանակների ականատեսը, վկաներն ենք։ Կդժվարանամ մի դեպք վկայակոչել, երբ Նիկոլ Փաշինյանը չի կատարել Իլհամ Ալիևի պահանջը, այդպիսի բան տեղի չի ունեցել։ Դիմացինը տեսնում է՝ ինչ պայման առաջ է քաշում, որը նպաստում է, թշնամու տեսանկյունից, իր պետական, ազգային շահերի սպասարկմանը, կատարվում է, և հաջորդն է առաջ քաշում, հետո մեկ ուրիշը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին պայմանը կատարվե՞ց, թե՞ ոչ։ Այո՛, կատարվեց։ Ադրբեջան-Արցախ չկարգավորված հակամարտության կարգավորման տեսանկյունից սա հետընթաց, ձախողում էր մեզ համար։ Իհարկե, դա չի նշանակում, որ Արցախի խնդիրը փակված է և այլն, այդպիսի բան չկա և չի կարող լինել, բայց փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այդ պայմանը ևս կատարել է»,-եզրափակում է Ստեփան Հասան-Ջալալյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում