Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Խաչ և իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի քաղաքական և հոգևոր կյանքում լարումները նոր փուլ են մտնում։ Վերջին օրերին իշխանական ամենաբարձր շրջանակների հայտարարությունները (Ազգային ժողովի փոխնախագահ) ավելի քան ուղիղ են. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը պետք է ազատի Վեհարանը և հեռանա:

Վեհարանի արձագանքը և ներքին դիրքորոշումը

Կաթողիկոսը բացահայտ մեկնաբանություններով հանդես չի եկել, սակայն վերջին ելույթի ժամանակ, երբ դիմավորեց ուխտագնացության մասնակիցներին, նա խոսեց «քաղաքական հալածանքների» մասին՝ առանց անուններ նշելու։ Այդ ելույթը շատերի կողմից ընկալվեց որպես հղում իշխանություններին։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ Վեհարանից ներս կաթողիկոսը հայտարարել է, որ պատրաստ է դիմակայել ցանկացած ճնշման՝ նույնիսկ իրավապահների կողմից կալանավորման դեպքում։ Նա ընդգծել է, որ չի հրաժարվելու կաթողիկոսությունից, անգամ եթե ստիպված լինի եկեղեցին ղեկավարել կալանավայրից։ Սա արդեն ինստիտուցիոնալ դիմադրության, կամքի դրսևորում է։ Հատկապես, եթե այս տեղեկությանը հավելում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի տարածած՝ Կաթողիկոսին պաշտպանող հայտարարությունը, որ Հայաստանում պետք է իշխանությունը փոխվի:

Քրեական գործի և ներքին ճգնաժամի գիծը

Հանրությանը հայտնի է, որ Նաթան սրբազանի մասնակցությամբ ձայնագրության հիման վրա հարուցվել է քրեական վարույթ։ Ըստ բաց աղբյուրների՝ Նաթան սրբազանը արդեն հրավիրվել է հարցաքննության՝ քննչական մարմիններում։ Իրավապահներից «Ժողովուրդ» օրաթերթին փախանցած տեղեկությունների համաձայն՝ քննությունը կարող է ներառել նաև խուզարկություններ Վեհարանում և կաթողիկոսի ձերբակալություն։

Այս ամենը հանրային դաշտում ընկալվում է ոչ միայն որպես իրավական գործընթաց, այլև որպես հարված՝ ուղղված հոգևոր հաստատության հեղինակության վրա։

Միևնույն ժամանակ, կաթողիկոսի կողմից կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանան, ով, ըստ տեղեկությունների, պատրաստվում է պատարագ մատուցել Հովհաննավանքում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, նոր սկանդալի առիթ է դառնալու: Իրավաբանորեն՝ կարգալույծ քահանան չի կարող կատարել ծիսական արարողություն, սակայն, ըստ որոշ աղբյուրների, այդ միջոցառման շուրջ նախատեսվում է զանգվածային հավաք և հնարավոր քայլերթ դեպի Էջմիածին։

Կաթողիկոսի և իշխանության միջև ձգվող լարվածությունը վերածվել է պետություն-եկեղեցի հարաբերությունների խոր ճգնաժամի։

Երբ հոգևոր իշխանությունը դառնում է քաղաքական պայքարի օբյեկտ, վտանգվում է հենց հանրային հավասարակշռությունը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում