Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալություններ են եղել
Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում, մոտ 20 ցուցարար ձերբակալվել է ոստիկանության կողմից։
Այս մասին հայտնել է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ ձերբակալվածները փորձել են անօրինական կերպով խոչընդոտել երթևեկությունը։
Ավելին, ցուցարարներից մեկը, որը բողոքի ակցիայի ժամանակ բարձրացել էր ոստիկանական մեքենայի վրա, ձերբակալվել է խուլիգանության համար։