Ռուսական բանակը գիշերը անօդաչուներով հարձակում է իրականացրել Կիևի ուղղությամբ
Կիևում հայտարարվել է օդային հարձակման մասին տագնապ՝ ռուսական անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի պատճառով:
Այս մասին հայտնել են Կիևի քաղաքային վարչակազմը և Ուկրաինայի ռազմաօդային ուժերը Telegram-ում։
Կիևի ուղղությամբ, անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվել։ Ի պատասխան՝ ՀՕՊ համակարգը ակտիվացել է և հետ է մղում սպառնալիքը։ Բնակիչներին խորհուրդ է տրվել մնալ ապաստարաններում։
Տագնապը տարածվելուց մի քանի րոպե անց պայթյուններ են գրանցվել երեք վայրերում, որոնցից մեկը, ենթադրաբար, մանկապարտեզ է եղել։ Տուժածների մասին դեռևս հստակ տեղեկություն չկա: