Պայթյուն Չելյաբինսկի գործարաններից մեկում. կան զոհեր և վիրավորներ
Չելյաբինսկի մարզի Կոպեյսկի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի:
Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է նահանգապետ Ալեքսեյ Տեքսլերը։
«Այս պահին հաստատվել է ինը մահվան դեպք։ Հինգ մարդ վիրավորվել է, և մեր բժշկական անձնակազմը անում է ամեն ինչ նրանց վիճակը կայունացնելու համար։ Մենք թարմացնում ենք անհետ կորածների մասին տեղեկատվությունը», - ասել է նա։
Հավելենք, որ Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի Կոպեյսկ քաղաքի գործարանում տեղի է ունեցել հզոր պայթյուն։ Նշվում է, որ պայթյունի պատճառը գործարանում անվտագության կանոնների խախտումն է: