ԱՄՆ-ն պատրաստ է հանդիպել ռուս պաշտոնյաների հետ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համար. Ռուբիո
Վաշինգտոնի վարչակազմը պատրաստ է հանդիպել ռուս պաշտոնյաների հետ, եթե նման շփումները կնպաստեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը։
Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք դեռ ցանկանում ենք հանդիպել ռուսական կողմի հետ», - ասել է նա։ «Ես լավ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Եվ մենք կշարունակենք զարգացնել մեր պայմանավորվածությունները», - հավելել է պետքարտուղարը։
«Մենք միշտ հետաքրքրված կլինենք երկկողմ շփումներով, եթե դա խաղաղության հասնելու հնարավորություն կտա», - ընդգծել է Ռուբիոն։