Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունումՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց միայն հնարավոր կլինի վերականգնել այնԿալիֆոռնիայից մինչև Կենտուկի. ԱՄՆ ավելի քան 90 միլիոն բնակիչներ բախվել են վտանգավոր շոգինՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՌուսաստանի նախագահը հանձնառու է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելուն․ ԹրամփԻրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի24 ժամ ջուր չի լինելուԻսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ երկիրը չի ծրագրում Գազայից բռնի կերպով տեղահանել պաղեստինցիներինԻրանի ԻՀՊԿ-ում հայտնել են, որ ԱՄՆ ուժերը սպառվել են և անկարող են շարունակել ակտիվ ներկայությունը Մերձավոր ԱրևելքումՏղամարդը բացել էր կենդանիների խնամքի սրահի պատուհանը, հափշտակել 50 հազար դրամ և դիմել փախուստիՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Ford Fusion»-ը․ կան վիրավորներՌուսական ՀՕՊ-ը խոցել է 596 ուկրաինական ԱԹՍՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումըՊապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ArmLurՎարչական իրավախախտումների փաստերի կապակցությամբ կազմվել է 33 արձանագրություն․ Երևանի քաղաքապետարանՀամոզված եմ՝ ՀՀ-ի և Տաջիկստանի միջև վստահության վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն զարգանալԱնի Խաչյանը դարձել է ԱՄՆ Հայ ոսկերիչների ասոցիացիայի՝ Արևելյան ափի առաջին կին նախագահըԿառավարական ինքնաթիռը ստուգումներ է անցնումԿա պայմանավորվածություն. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասինԳՇ պետը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքիՀրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի․ հայտարարությունԱԳՄԱ նախարարությունում կայացել է Հայաստան–Լեհաստան գործարար և ներդրումային միջոցառումՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն«Ակունք» ազգագրական համույթը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկումԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինԹուրքիայի հարավում անտառային հրդեհներ են մոլեգնում․ կա զոհ, տարհանվել է ավելի քան 1500 մարդԻշխանությունը իրավապահ համակարգը վերածել է ընդդիմության դեմ քաղաքական հաշվեհարդարի գործիքիՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները Հայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանում«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՓաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրեն ՍուրենյանցՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներՇիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտելՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըՀզոր պայթյուն Շվեյցարիայի հիդրոէլեկտրակայաններից մեկում. կան վիրավորներ և անհետ կորածներ«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցելՄինչև դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները կփոխարինվեն․ Երևանի մետրոպոլիտենԵրբ ուսուցիչը/դասախոսը 1.7 անգամ ավելի ցածր է վարձատրվում երկրում առկա միջին աշխատավարձից, սա, պարզապես, աշխատավարձի մասին չէ. Հովակիմ ԶաքարյանՄարկո Ռուբիոն մանրամասներ է հայտնել Մոսկվայում և Կիևում տեղի ունեցած բանակցությունների մասինՀԾԿՀ-ն հստակեցրել է հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ բաժանորդներին տեղեկատվության տրամադրման կարգըՀորմուզի դասը, Սյունիքի խնդիրը. Արամ ՇահնազարյանՀայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունըՌուբինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանինՀայաստանում զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է 14,8% աճ
Ձերբակալվել է Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը
Որբացածների պապիկը հայցում է արդարություն․ փաստաբանը դիմել է Փաշինյանին«Հարցը «Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա» պարզունակ ընտրությունը չէ. հարցն այն է, թե Հայաստանը սեփական ազգային շահո՞վ է նվազեցնում կախվածությունները, թե՞ նախ քանդում է գործող կապերը». Դավիթ ԱնանյանՎերացվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը
Միջազգային

Աշխարհը կհեղեղվի ամենասարսափելի հանցագործությունների ծովով

MeydanTV-ն ներկայացրել է գրող Աքրամ Այլիսլիի ենթադրյալ ելույթի տեքստը, որը պետք է տեղի ունենար մարտի 31-ին Վենետիկի «Քաղաքակրթությունների հատում» միջազգային գրական փառատոնում, ուր նա չի կարողացել հայտնվել Ադրբեջանի իշխանությունների արգելքի պատճառով:

«Դեռ Բաքվում, երբ ես սկսեցի մտածել, թե ինչից սկսեմ իմ ելույթը, եթե այստեղ լինի դրա կարիքը, անմիջապես միտս եկան հետևյալ տագնապահարույց բառերը. «Ձեր առջև կանգնած է կատարելապես անպաշտպան մարդ»։ Եվ միանգամից լսվեց իմ ներքին վրդովված ձայնը: «Մի՛ բողոքիր, մի՛ տրտնջա։ Միայն դու չես այդպիսին այս աշխարհում․ կան մարդիկ, որոնք շատ ավելի անպաշտպան են»,- ասաց նա։

Դժբախտաբար, հենց այդպես է, իմ թանկագի՛ն գործընկերներ։ Այժմ մենք բոլորս անպաշտպան ենք անհավատալի դաժան ժամանակներում։

Պատմության մեջ լինում են ժամանակաշրջաններ, երբ ոչինչ չի կարող լցնել մարդկության սրտերում դատարկությունը․ ո՛չ գրականությունը, ո՛չ կրոնը, ո՛չ գիտությունը։ Հոգևոր ու գեղարվեստական հեղինակությունները կարծես թե անվերադարձ մնացել են անցյալում։

Ամենազարգացած երկրների պետական ինստիտուտները անկարող են առաջարկել քիչ թե շատ ընդունելի գաղափար՝ դուրս գալու համար ստեղծված հոգևոր ու բարոյական փակուղուց։ Ժամանակին հավատի գծով իմ հայրենակիցները նզովում էին Խորհրդային իշխանությանը նրա համար, որ նա մեզ համար փակել է մեր կրոնական տաճարների դռները։

Այժմ իմ երկրում մզկիթների քանակը շուտով կհավասարվի դպրոցների քանակին, սակայն դրանից իմ հայրենակիցներից ոչ մեկն էլ ավելի մոտ չի կանգնել Աստծուն։ Մզկիթներում ու եկեղեցիներում ճնշող վիճակ է, գլուխներում՝ նույնպես։ Մարդիկ արդեն չունեն հոգևոր ուժ, որպեսզի հույսով նայեն ապագային, և մարդը չունի ժամանակ, որպեսզի հայացք նետի իր հոգուն։

Համայն աշխարհում նվազել է մշակութային նշաձողը։ Մարդիկ հասկացել են, որ մշակույթի մեջ նույնպես չկա փրկություն։

Աստվա՛ծ իմ, ես սառել եմ այս աշխարհում,
Ների՛ր, որ հիմնարկում քայլում եմ վերարկուով,
Այստեղ քո ամեն բանը արդեն ջախջախել են,
Իսկ մեզանից չի ջերմանում ոչինչ։

Հազիվ թե հնարավոր է ավելի լավ արտահայտել մեր սրտերի ցավը, քան դա այս քառատողով արել է ռուս երիտասարդ բանաստեղծը։ Մենք բոլորս այժմ հայտնվել ենք անօգնական վիճակում։ Անպաշտպան վիճակում հայտնվել է ոչ միայն մարդ, այլև՝ ամբողջական ազգեր ու ժողովուրդներ։

Ոչ ոք չի պատրաստվում պատասխանատվությունը կրել հարյուր հազարավոր մարդկանց կյանքը խլած և միլիոնավոր մարդկային ճակատագրեր խեղած քաղաքական հանցավոր արկածախնդրությունների համար, որոնք իրականացվել են Չեչնիայում, Հարավսլավիայում, Իրաքում, Լիբիայում, Սիրիայում, Եմենում, Դոնբասում…։

Եթե այսպես շարունակվի նաև հետագայում, ապա մոտ ժամանակներս աշխարհը կհեղեղվի ամենասարսափելի հանցագործությունների ծովով, որոնք այդպես էլ հավերժ կմնան անպատիժ։

Ինչպես ասել է Սոլժենիցինը (Ալեքսանդր Սոլժենիցինը ռուս արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ է, որը 1970 թվականին արժանացել է գրականության գծով Նոբելյան մրցանակի – 1in.am), բռնությունն ու կեղծիքը երկու իրեր են, որոնք մշտապես եղել են միմյանց կողքին։

Բռնությունը չի ապրում միայնակ և ունակ չէ ապրել միայնական, այն անընդմեջ համեմված է կեղծիքով։ Բռնությունը չի քողարկվում ոչնչով, բացառությամբ կեղծիքի։ Բռնությունը միայն ահաբեկչական ակտերը չեն, որոնք ներկայումս աշխարհում իրականացվում են չտեսնված մասշտաբներով և յուրաքանչյուրի մեջ տագնապ են առաջացնում մեր կյանքի ու մեր հարազատների ու մերձավորների ճակատագրերի համար։

Այն ոչ պակաս սարսափելի է նաև նրանով, որ գաղտնի մուտք է գործում գիտակցության մեջ, փչացնում է մեր սրտերը, սպանում է բարդու և արդարության հանդեպ մեր հավատը, մեզ դարձնում է անօգանական տգիտության ու խավարամտության առջև։ Այն անխղճաբար բարին շփոթում է չարի հետ։

Վիթխարի քանակությամբ մարդիկ, որոնք իրենց հոգու հետևում չունեն ոչինչ կամ հոգում ունեն չարամիտ դատարկություն, քողակվելով այսպես կոչված ազգային գաղափարների ներքո, անպատիժ ատելության սերմեր են սերմանում ժողովուրդների ու ազգերի միջև, որոնք դեռ երեկ խաղաղ ապրում էին կողք կողքի։

Ազգայնամոլը սարսափելի է նրանով, որ նա իր բնույթով անսիրտ լավատես է, որը մերժում է կյանքի աղետալի ընկալումը, ինչն արմատականորեն հակացուցված է իրականությանը։ Դա բանականության ու մարդասիրության դեմ խռովություն է։

Դա ստոր կեղծիք է, որը մատուցվում է հրեշավոր դաժանությամբ մարդկանց կողմից, որոնք իրենց թույլ են տալիս մեծ հանդգնությամբ իրենց հռչակել որպես միակ ճիշտ գաղափարների կրողներ և ժողովրդական երջանկության համար պայքարի իսկական մարտիկներ»։

Իսկ վերևից պարտադրվող հայրենասիրությունը նման ֆաշիստական սրիկաներին մեծ հնարավորություններ է տալիս ժողովրդին վերածելու անուղեղ ամբոխի։ Սակայն մենք գիտենք, որ ամբոխին ամենամոտ կանգնածն էլ հենց ամենածախուն է։ Եվ ժողովրդին զանգվածների նման դիմելը նրան տևական ու չար խավարամտության դրդում է։

Երբ ապրում ես մեղավորների շրջանում, մեղքն առնչվում է նաև քեզ։ Սակայն գրողն այդպիսով է գրող, որ անգամ ամենաէքստրեմալ պայմաններում կարողանում է իր մեջ պահպանել հանգիստ գիտակցությունը՝ ի դեմս իրական իրողության։

«Ճշմարտությունը վեր է Նեկրասովից, վեր է Պուշկինից, վեր է ժողովրդից, վեր է Ռուսաստանից»,- իր ժամանակին գրել է Դոստոևսկին։ Մեկ այլ ռուս գրող՝ մեր ժամանակակից Անդրեյ Բիտովն ասում էր. «Զգուշացե՛ք իրենց ժողովրդի ձայն հռչակած գրողներից»։

Զանգվածների սիրելին դառնալու համար կարել է գրել ինչպես հարմար է և ինչ հարմար է։ Սակայն իր ընթերցողի համար հարազատ մարդ դառնալը տրված է միայն ոչ մեծաթիվ գրողների։ Ողջ իրական գրականությունը գրողի կողմից անցած ազնիվ ուղի է, նրա վերապրած զգացմունքների ու մտքերի ուղին։ Գրողը նրա համար չէ գրող, որ նրան սիրում է ընթերցող հանրության զանգվածը։ Նա բարոյական տարաժամ արժեքների իրական արտահայտող է, որին ժողովուրդը վստահում է իր ցավը։ Եվ երբ ժողովուրդը սկսում է կորցնել դեմքը, դրանից ամենաշատը տառապում են գրողները։ Գրողը ժողովրդի սրտից բխող ուսուցիչ է, և նա ոչնչով մեղավոր չէ նրանում, որ քաղաքական գործիչներին տրված չէ հասկանալ այդ կախարդական հատկությունը։

Իշխանությունների հոգեբանությունը չի հանդուրժում գրողներին, որոնք հասարակության կյանքում ընթացող ճակատագրական իրադարձությունների հանդեպ ունեն իրենց հայացքը։ Իշխանությունները նման գրողներին պատժում են դաժանորեն ու սարսափելի։ Եվ իմ դեպքում նույնպես նա վարվել է դաժանորեն ու անխղճաբար։

Սակայն չեմ սկսի ծավալվել դրա վրա, քանի որ չեմ ցանկանում օտար լսարանի առջև խայտառակել իմ փոքրիկ երկրին, որին ես չեմ սկսել սիրել ավելի քիչ այն բանից հետո, ինչ ինձ հետ արեցին նրա իրական տիրակալները։

Իմ պատմության մեջ ցավալի բաներ շատ կան, սակայն եղել են նաև ոչ քիչ թվով օգտակար ու ուսուցողական բաներ։ Ինձ թվում է, որ ներկայումս նաև իտալերենով հրատարակված իմ ոչ մեծ շարադրանքով ինձ հաջողվեց հասնել իմ գլխավոր նպատակին․ ես շատ հայերի փրկեցի իմ ժողովրդի հանդեպ ատելությունից։

Եվ հասկացա, որ այս արյունալի հակամարտությունում մեղավոր չեն ո՛չ հայերը, ո՛չ մենք. ժողովուրդները երբեք չէին պատերազմի, եթե քաղաքականությունը չմիջամտեր նրանց կյանքին։ Ու ևս մեկ անգամ համոզվեցի նրանում, որ մեր ժողովուրդներից յուրաքանչյուրը լավն է յուրովի, սակայն միասին նրանք պարզապես հիասքանչ են։

Ես մշտապես իմացել եմ, որ անտեսանելիից մինչև տեսանելի կարեի է հասնել միայն տառապանքների միջոցով։ Այժմ ես հասարակական քայլերով անցել եմ այդ ուղին՝ ձգտելով չսայթաքել ու չընկնել։ Կարծես թե իմ հոգին պետք է տառապեր վերջնականապես, որպեսզի ինձ վերստին գիտակցեմ ու ճանաչեմ շատ մարդկանց շրջանում, որոնք հակված են այսրոպական ծախվածության ու սեզոնային դավաճանության։

Կյանքում լինում են դրվագներ, որոնք արժեն շատ կյանքեր։ Իմ կյանքի այս դրվագում ես որևէ մեկի համար եղել եմ հերոս, մեկ ուրիշի համար՝ դավաճան։ Իսկ ես անձամբ ոչ մի րոպե չեմ կասկածել, որ ես ո՛չ հերոս եմ, ո՛չ էլ դավաճան, ես պարզապես նորմալ գրող ու հումանիստ եմ, որն ունակ է կարեկցել օտարի ցավին։

Ես հայտնվել եմ Գալիլեյի վիճակում, որը ոչ մի վայրկյան չի կասկածել իր իրավացիության մեջ, սակայն իր համար անվիճելի այդ ճշմարտության հետ չի կարողացել համոզել մինչև հոգու խորքը համընդհանուր դոգմաներով շարժվող խնամակալներին։

Ես զրկվել եմ հանգստից ու բարօրությունից հանուն երկու ազգակից ժողովուրդներին միմյանց մերձեցնելու փոքր քայլի, որոնք միմյանց կապված են ոչ միայն աշխարհագրական հարևանությամբ, այլև պատմական բազմադարյա ճակատագրով։

Եվ ես չունեմ ավելի ցանկալի երազանք, քան նրանց վերստին միասին տեսնելն է։ Եվ ես շատ եմ ցանկանում ապրել մինչև այդ լուսավոր օրը: