«Աշխարհի 50 լավագույն հացերի» ցանկում ներառված է հայկական լավաշը
Ամերիկյան «CNN» միջազգային լրատվականը հրապարակել է «Աշխարհի 50 լավագույն հացերի» ցանկը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ցանկում ներառված են ավանդական հացեր բազմաթիվ երկրներից՝ Մալայզիայից մինչև Վենեսուելա, Գերմանիայից մինչև Թուրքիա, Աֆղանստանից մինչև Հայաստան։
Լավագույն հացերի ցանկում ներառված է հայկական լավաշը։
Նշվում է, որ հացը պարզապես սնունդ չէ, այն մշակույթի, պատմության և ինքնության արտացոլումն է։ Յուրաքանչյուր հաց պատմում է իր երկրի ու մարդկանց կենսակերպի մասին: Սննդի համար ճամփորդողները կարող են օգտագործել այս ցանկը որպես ոգեշնչում իրենց ճանապարհորդությունը ծրագրելիս: