Սերժ Սարգսյանը վերջին հայն էր, ով փորձեց թույլ չտալ «հայ ազգ» էթնոմիավորման դեմոնտաժը․ Հակոբյան
Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը գրել է․
«Ես երկար տարիներ եմ մտածել, թե ինչու՞ Սերժ Սարգսյանը որոշեց Երևանի ամենակենտրոնում տեղադրել Գարեգին Նժդեհի արձանը: Երկար տարիներ չեմ հասկացել իմաստը, թե ինչու՞ էր պետք Նժդեհի արձանը տեղադրել ու գրգռել պաշտոնական դաշնակցի որոշ շրջանակների: Հիմա հասկանում եմ… ու գիտեմ, որ Սերժ Սարգսյանը վերջին հայն էր, ով փորձեց թույլ չտալ «հայ ազգ» էթնոմիավորման դեմոնտաժը:
Թե ինչ եղավ հետո, երևի տեսել եք ու տեսնում եք…»