Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Արսենյանը շնորհավորել է Ջերմուկի համայնքապետին
Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Վահագն Արսենյանը շնորհավորել է Մանան Գեվորգյանին՝ Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար․
«Շնորհավորում եմ Մանան Գեվորգյանին՝ Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Մաղթում եմ արդյունավետ աշխատանք, ուժ և հետևողականություն՝ Ջերմուկի զարգացման, բնակիչների բարեկեցության բարձրացման և նոր նախաձեռնությունների իրականացման գործում։
Վստահ եմ, որ փոխադարձ վստահության և համատեղ հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի հասնել համայնքի զարգացման նոր արդյունքների»։