Եկեղեցու դեմ արշավ կարող է ձեռնարկել հոգեկան խնդիրներ ունեցողը. Սերժ Սարգսյան
Այս ռեժիմի ներկայացուցիչները ոչ սրբություն ունեն, ոչ բարոյականություն, ոչ էլ արժանապատվություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Եկեղեցու դեմ արշավ կարող է ձեռնարկել հոգեկան խնդիրներ ունեցողը, կամ լցված է ամբողջովին չարությամբ, կամ էլ՝ կատարում է թշնամում հանձնարարականները։
Վեհափառի մասով ասեմ՝ վստահ եմ, որ նա հաստատակամ է, բոլոր պարագաներում նա բարեխղճորեն կատարելու է իր եկեղեցական ծառայությունը։ Բոլորիս հայտնի Եկեղեցու դեմ հալածանքները միայն ուժեղացնում են Եկեղեցուն»,- ասել է նածկին նախագահը։