Պուտինը չի մասնակցի G20-ի գագաթնաժողովին. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պլանավորում անձամբ մասնակցել նոյեմբերին Հարավային Աֆրիկայում կայանալիք G20 գագաթնաժողովին։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինը անձամբ չի մասնակցի, բայց Ռուսաստանը բավարար չափով ներկայացված կլինի։ Մենք նախապես կտեղեկացնենք լրագրողներին կոնկրետ ներկայացուցիչների մասին», - լրագրողներին ասել է Պեսկովը: