Նաթան Սրբազանին հրավիրել են Քննչական կոմիտե ու հարցաքննել
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին երեկ երեկոյան՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՀՀ քննչական կոմիտե են հրավիրել ու հարցաքննել։
Կոմիտեում հարցաքննությունը կարճ է տևել։
«Երբ արքեպիսկոպոսին հարցրել են՝ ի՞նքն է խոսել այդ ձայնագրության մեջ, նա իր մտերիմ շրջապատում ասել է, որ անօրինական ձեռք բերված խոսակցության հետ կապված ինքը ասելիք չունի»,- գրել է լրատվամիջոցը։
Aysor.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանից։ Նա նշեց, որ համացանցում տարածված ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում է հարցաքննվել Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։