Գեղամ անունը շատ գեղեցիկ անուն է ու շատ է սազում Ձեզ. Ռուբեն Ռուբինյանը՝ Գեղամ Մանուկյանին
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կարծում է, որ Գեղամ անունը շատ գեղեցիկ անուն է ու շատ է սազում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին։
Նշենք, որ, մինչ այդ, Գեղամ Մանուկյանը հայտարարել էր՝ անունը կփոխի, եթե Ռուբեն Ռուբինյանը ապացուցի իր ասածը, քանի որ, ըստ Մանուկյանի, ՔՊ-ականը նորից կեղծել է 35-40 տարվա պատմությունը։
«Գեղամ անունը շատ գեղեցիկ անուն է, ձեզ շատ է սազում, բայց տեսեք... 1988 թվականի աշնանը ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանն ասել էր հետևյալը՝ ՀՅԴ-ն անկախությունը համարում է իր գլխավոր նպատակը, սակայն, կարծում ենք, որ անմիջապես անկախության պահանջ ներկայացնելու հարմար ժամանակը չէ, երբ մեր ժողովուրդը ռուս ժողովրդի օգնության այդքան կարիքն ունի... Պարոն Մանուկյան, ես չեմ պնդում, որ դուք փոխեք ձեր անունը, կարծում եմ, ձեր անունը գեղեցիկ անուն է և սազում է ձեզ»,-ասաց Ռուբինյանը: