Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրшկոցից տուժած Անի Ավտիսյանին. «Փաստինֆո»Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըWizz Air-ի Լոնդոն–Սոֆիա չվերթի ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով վայրէջք է կատարել ԲուդապեշտումԼեգենդներից մինչև նոր սերունդ․ ովքե՞ր են հավակնում ընդգրկվել FIFPro-ի տարվա լավագույն տասնմեկնյակումԹուրքիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է առանց վարանելու ներում շնորհել Իլոն Մասկին և նրա օգնականներինԻրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցըՄիկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 մլն-ից կդառնա 50 մլն դրամ. Hetq.amԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Չինաստանն աջակցություն է հայտնել ԻրանինԻրանի գերագույն առաջնորդը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. ԶելենսկիCOP17-ում ներկայացվել է ՀՀ-ում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկըԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելԵԱՏՄ – Կենտրոնական Աֆրիկա․ համագործակցության հեռանկարներըԹուրքիան մտադիր է դեպի Չինաստան արտահանումը հասցնել 10 մլրդ դոլարիՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՆիկոլ Փաշինյանի ընտանիքի շրջապատի աշխատավարձերը․ պետական բյուջե՞, թե՞ «Իմ քայլը» հիմնադրամՌԴ նախագահը և Իրանի ԱԽ քարտուղարը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՀայաստանում կենսաթոշակի չափը կբարձրանա. նախարար«Նոյեմբերյան» ԲԿ-ում 79-ամյա կնոջ երկու դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին և խաթարել աշխատանքըԸնդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին․ Իշխան ՍաղաթելյանԱրձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԿրեմլում պատասխանել են՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտինի և Թրամփի հանդիպումը ՉինաստանումԵրևանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են նոր հարթակ (տեսանյութ)Շվեդիայում տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք և կարգ» հանձնախմբի ժողովը. Մայր Աթոռից մասնակցել է Զաքարիա ՍրբազանըԱշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից. իրանագետՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու կամ դրա դիմաց վերջինիս վճարում կատարելու անհրաժեշտություն չկաՓաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. ՍուրենյանցՄԻՊ-ում կայացել է երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստը․ ինչ է քննարկվելԱՄՆ-ն եւ Իրանը կարող են համաձայնության հասնել 2 օրվա ընթացքում. Իրանի ԱԳՆՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով2027-ին ուժային ոլորտը կստանա 835 մլրդ դրամ, տնտեսականը՝ 496 մլրդ, սոցիալականը՝ 1 տրլն 868 մլրդ դրամ. նախարարՓաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից. Քրիստինե ՎարդանյանԵվրոպայում բողոքի ցույցերին մասնակցում է մոտ կես միլիոն մարդ. կան հարյուրավոր ձերբակալվածներԲանջար հավաքելիս 6-ամյա թոռնիկն ու տատիկը հոսանքահարվել են«Inotek» խանութ-սրահի դուռը կոտրել են և դրամարկղից հափշտակել մի քանի միլիոն դրամԵս մի քիչ չափերով մեծ եմ, երևացել եմ, բայց բոլորն էլ այդտեղ խփnւմ էին. ՔՊ-ական պատգամավորը՝ ԱԺ ծեծկռտnւքի մասին
Աննա Գրիգորյանը խոստովանեց, որ Նիկոլ Փաշինյանի զիջումների տակ Ռոբերտ Քոչարյանի հանցավոր ստորագրությունն է
8 տարի ի՞նչ եք ման եկել ու չեք գտել, որ գնացել, բիզնեսը փակել եք. Խամոյանը՝ ՊԵԿ նախագահին (տեսանյութ)
Քաղաքականություն

ՔՊ-ականների սիրտը Գյումրիում արյուն է ուզում, Փարաքար-2 է ուզում. Մարտուն Գրիգորյան

«Ծանուցելու դեպքում Գյումրու քաղաքապետը դժվար թե խուսափեր, չներկայանար քննությանը։ Հասկանալի է, որ այնտեղ ցույց տալու բան կար, ահաբեկելու, դրանով մյուս քաղաքական ուժերին մեսիջ տալու»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, Գյումրու քաղաքապետի ընտրություններին մասնակից «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար Մարտուն Գրիգորյանը։

Նրան հարցրեցին, թե ո՞ւմ էր ուղղված Ղուկասյանի կալանավորումից հետո արված իր ֆեյսբուքյան գրառումը։

«Այն ուղղված չէր Վարդան Ղուկասյանին, քանի որ ես սովորություն չունեմ նեղության մեջ հայտնված մարդու համար նոր խնդիրներ առաջացնել։ Խոսքը վերաբերում էր նախընտրական շրջանում իմ կանխատեսումներին, ինչպես նաև հետընտրական շրջանում լրագրողները, ոչ բարով բլոգերները, վերլուծաբանները, որոնք ընկած Մարտուն Գրիգորյանին էին փնտրում ողջ Հայաստանով մեկ, շտապեցնում էին, ասում էին՝ հայտարարի, հայտարարի, տարատեսակ վիրավորանքներ էին հնչեցնում։ Ես այդ ընթացքում հանդիպումներ էի ունենում քաղաքական ուժերի, անհատ գործիչների հետ։ Բոլորին այս իրավիճակի մասին զգուշացրել եմ»,-մանրամասնեց քաղաքաղական գործիչը։

Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիի ավագանու ընտրություններում քվեարկության արդյունքները հայտնի դառնալուց հետո ընդդիմադիր մյուս թեկնածուները հայտարարեցին, որ կքվեարկեն քաղաքապետի պաշտոնում Վարդան Ղուկասյանի թեկնածության օգտին։ Մարտուն Գրիգորյանը քվեարկության հաջորդող օրերին լուռ էր, նա հայտարարությամբ հանդես եկավ միայն ապրիլի 3-ին՝ տեղեկացնելով, որ «դաշինքը կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության։ Եվ հետագա ամբողջ պատասխանատվությունը՝ քաղաքի հետագա ճակատագիրը՝ ՔՊ-ին տալու, չտալու մասով, այսուհետ թեև վերցնում են իրենց վրա երեք ուժերը՝ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, այնուամենայնիվ, բոլորդ էլ գիտեք՝ ես ձեռքերս ծալած չեմ նստելու և շարունակելու եմ անել ամեն ինչ, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չունենա»։

«Ես ոչ թե ասում էի, ոչ թե Վարդանը, այլ ես, այլ առաջարկում էի, որ հավաքական ընդդիմության հաղթանակը չմխսվեր։ Իմ ասածն այդ էր։ Բոլորի հետ հանդիպումների ժամանակ ես ալտերնատիվ տարբերակ առաջարկել էի»,-ասաց Գրիգորյանը։

Հարցին, Գրիգորյանը կարծում է այլ քաղաքապետի դեպքում քրեական գործ չէի՞ն հարուցի, ի պատասխան ԱԺ պատգամավորն ասաց. «Քրեական գործի խնդիրը չէ։ Չեղած տեղից... տեսնում եք, երեկ ամբողջ օրը ԱԺ ամբիոնն օգտագործում էին հրահրելու արյունահեղություն Գյումրի քաղաքում։ ՔՊ պատգամավորներից մարդ կա, ում սիրտն արյուն է ուզում Գյումրի քաղաքում։ Առավոտից իրիկուն այդ մարդու խոսույթն այդ է։ Այս մարդկանց սիրտն արյուն է ուզում, Փարաքար-2 է ուզում, և այդ ամենն ուզում են, որ լինի Գրիգորյան Մարտունի ու Ղուկասյան Վարդանի ընտանիքների, թիմերի միջև։ Այս պահի դրությամբ փառք ու պատիվ մեզ, որ կարողացանք այդ սադրանքներին չտրվել, բայց այն, որ Գյումրիում սպասվում է այդ սցենարը, և փորձելու են Գյումրիում նման իրավիճակ ստեղծել ու մեզ ներքաշել կրիմինալ վենդետայի ու նման բաների մեջ, հստակ երևում է»։