Փաշինյանը ողջունել է Ալիևի հայտարարությունը
Հռչակագրի իրականացման հարցում Ադրբեջանը կարևոր քայլ արեց: Թբիլիսիում՝ «Մետաքսի ճանապարհ» համաժողովին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Նա մասնավորապես ասել է.
«Նախագահ Ալիևը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է և ուզում եմ իմ գնահատանքն արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով և ողջունել այդ հայտարարությունը։ Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան՝ Ղազախստանից Ադրբեջանով և Վրաստանով ՀՀ է ներմուծվում հացահատիկ։ Սրա համար ուզում եմ գնահատանքիս խոքերն ուղղել նաև Ղազախստանի նախագահին և Վրաստանի վարչապետին»,-ասաց նա:
Փաշինյանը նաև հավելեց, որ ՀՀ-ն հաստատում է իր վճռականությունը՝ բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցառումները Խաղաղության հռչակագրի նպատակին արագ հասնելու համար։