Ցորեն կարող էինք բերել Ուկրաինայից և Ռուսաստանից․ Մանուկյանը՝ Ադրբեջանով ցորեն բերելու մասին
«Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ո՞վ է։ Իլհամ Ալի՞ևը, թե՞ Գևորգը Պապոյանը։ Ալիևը Ղազախստանում Տոկաևի հետ հանդիպումից հետո հայտնում է՝ ղազախական ցորենը Ադրբեջանի վրայով առաջին անգամ գալու է Հայաստան, որից հետո Պապոյանը կրկում է Ալիևին»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա հարցադրում արեց, թե ինչո՞ւ չպետք է հենց Հայաստանից իմանային։
«Առաջին պահից տպավորություն էր, որ երկաթգծով գալու է, մտնի Իջևան։ Չէ, գալու է, հասնելու է Վրաստան, Վրաստանով մտնելու է Հայաստան։ Արդեն տևական ժամանակ Հայաստանի օդային տարածքն Ադրբեջանն օգտագործում է։ Է հետո՞...
1993 թվականին Թուրքիան էլ փակեց։
Պատրաստ եմ, ինչի վրա պայմանավորվենք, մեկդ եթե հոդաբաշխ, ոչ թե sms ստացած նախադասությամբ, ինձ բացատրի այդ ձևակերպումը երբ է եղել, ոնց է եղել, ում կողմից է եղել, պատրաստ եմ ձեր ցանկացած պահանջ կատարել։ Ոչ մեկդ էլ չգիտեք՝ սենց կլիշե լսել եք ու լսել եք»,- ասաց Մանուկյանը։
Գեղամ Մանուկյանը նշեց, որ ցորենը Ադրբեջանից Հայաստան է գալու Վրաստանի ճանապարհով, և նույն տարբերակով կարելի է ցորեն մատակարարել նաև ՌԴ-ից և Ուկրաինայից։
«Ցորեն կարող էինք բերել Ուկրաինայից և Ռուսաստանից»,-ասաց նա: