Թուրքական զորքերը կշարունակեն մնալ Սիրիայում., Լիբանանում և Իրաքում
Թուրքիայի խորհրդարանը քվեարկեց թուրքական զինված ուժերի մանդատը Իրաքում և Սիրիայում սահմանային գործողությունների համար երեք տարով երկարաձգելու, ինչպես նաև Լիբանանում ՄԱԿ-ի առաքելությանը մասնակցելու համար երկու տարով երկարաձգելու օգտին։
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համապատասխան բանաձևերը ներկայացրեց խորհրդարանին։ Լիբանանի առաքելության մանդատը երկարաձգելուն կողմ քվեարկեցին բոլոր քաղաքական կուսակցությունները։
Ինչ վերաբերում է Իրաքում և Սիրիայում առաքելության մանդատին, չորս խորհրդարանական կուսակցություններ քվեարկեցին կողմ, իսկ ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը և քրդամետ Դեմոկրատական կուսակցությունը դեմ քվեարկեցին։