Համասը Կարմիր խաչին է հանձնել ևս երկու իսրայելցի պատանդների մարմիններ
Համասը Կարմիր Խաչին է հանձնել ևս երկու իսրայելցի պատանդների մարմինները։ Այս մասին հայտարարվել է Իսրայելի պաշտպանության ուժերի Telegram ալիքում։
Կարմիր Խաչը հետագայում մարմինները կհանձնի Գազայի հատվածում գտնվող իսրայելական ուժերին։ Այնուհետև մարմինները կտեղափոխվեն Իսրայել, որտեղ կանցկացվի դատաբժշկական փորձաքննություն՝ մահացածների ինքնությունը պարզելու համար։
Հոկտեմբերի 9-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելի կառավարությունը և Համասը համաձայնության են եկել Գազայի հակամարտության կարգավորման Վաշինգտոնի առաջարկած ծրագրի առաջին փուլի շուրջ։ Այս ծրագրի առաջին փուլը իսրայելցի պատանդների ազատ արձակումն էր պաղեստինցի գերիների դիմաց և իսրայելական զորքերի մասնակի դուրսբերումը։