Մոնակոյում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդին
Հանձման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Խաչատրյանն ընդգծել է Հայաստանի և Մոնակոյի բարեկամական հարաբերություններն առավել զարգացնելու ուղղությամբ բոլոր ջանքերը ներդնելու իր հանձնառությունը։
ՀՀ դեսպանն անդրադարձ է կատարել նաև 2026թ․ Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ հույս հայտնելով, որ Մոնակոյի պատվիրակությունը ևս բարձրագույն մակարդակով կմասնակցի վերջինիս։
Մոնակո կատարած իր այցի ընթացքում դեսպան Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել նաև Մոնակոյի արտաքին գործերի և համագործակցության հարցերով նախարար Իզաբել Բերո-Ամադեիի, ինչպես նաև Մոնակոյի տնտեսական խորհրդի գործադիր տնօրեն Գիյոմ Ռոզի հետ։