Հանրապետության հրապարակը կլուսավորվի կենսաչափական անձնագրովԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվումԼեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնումՌուսաստանցի գործարարները ժամանել են Հայաստան․ ինչ է սպասվումՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանԹուրքիայում մեկ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է գրանցվելՎրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՄեծ Բրիտանիան խստացնում է ներգաղթյալների համար կանոններըԲրիտանական պարբերականը քննադատել է Եկեղեցու նկատմամբ ճնշումների շուրջ Արևմուտքի լռությունըՈւզում են սահմանադրությունը փոխել Ալիևի պահանջով․ ՎարդանյանՔաղաքական «էլիտան» խաշ էր վայելում. ոչ մի արձագանք՝ բանակում ողբերգական դեպքով․ ԲադալյանՊարեկներն ինքնագլոր վարող երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ են հայտնաբերելՔննիչներն այցելել են ադրբեջանցու կրшկոցից տուժած Անի Ավտիսյանին. «Փաստինֆո»Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըWizz Air-ի Լոնդոն–Սոֆիա չվերթի ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով վայրէջք է կատարել ԲուդապեշտումԼեգենդներից մինչև նոր սերունդ․ ովքե՞ր են հավակնում ընդգրկվել FIFPro-ի տարվա լավագույն տասնմեկնյակումԹուրքիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է առանց վարանելու ներում շնորհել Իլոն Մասկին և նրա օգնականներինԻրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցըՄիկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 մլն-ից կդառնա 50 մլն դրամ. Hetq.amԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Չինաստանն աջակցություն է հայտնել ԻրանինԻրանի գերագույն առաջնորդը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. ԶելենսկիCOP17-ում ներկայացվել է ՀՀ-ում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկըԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելԵԱՏՄ – Կենտրոնական Աֆրիկա․ համագործակցության հեռանկարներըԹուրքիան մտադիր է դեպի Չինաստան արտահանումը հասցնել 10 մլրդ դոլարիՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՆիկոլ Փաշինյանի ընտանիքի շրջապատի աշխատավարձերը․ պետական բյուջե՞, թե՞ «Իմ քայլը» հիմնադրամՌԴ նախագահը և Իրանի ԱԽ քարտուղարը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՀայաստանում կենսաթոշակի չափը կբարձրանա. նախարար«Նոյեմբերյան» ԲԿ-ում 79-ամյա կնոջ երկու դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին և խաթարել աշխատանքըԸնդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին․ Իշխան ՍաղաթելյանԱրձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԿրեմլում պատասխանել են՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտինի և Թրամփի հանդիպումը ՉինաստանումԵրևանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են նոր հարթակ (տեսանյութ)Շվեդիայում տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք և կարգ» հանձնախմբի ժողովը. Մայր Աթոռից մասնակցել է Զաքարիա ՍրբազանըԱշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից. իրանագետՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու կամ դրա դիմաց վերջինիս վճարում կատարելու անհրաժեշտություն չկա
Միջազգային

Ադրբեջանի բանակում մեծ է զինվորականների շրջանում ինքնասպանությունների թիվը

Վերջին տարիներին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները նպաստել են զինված ուժերում ինքնասպանությունների թվի աճի։ 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմից, 2020 թվականին Տավուշի ուղղությամբ իրականացված գործողություններից, ինչպես նաև 44-օրյա պատերազմից հետո զինվորականների շրջանում արձանագրվել են ինքնասպանությունների բազմաթիվ դեպքեր։ Դրանց թիվը մեծ է հատկապես ռազմական գործողություններին մասնակցած զինվորականների շրջանում։ Չնայած ադրբեջանական իշխանություններն այդ դեպքերը հաճախ ներկայացնում են միայն որպես սոցիալական դժվարությունների կամ հոգեկան խանգարումների հետևանք, սակայն փաստերի համադրումը վկայում է, որ իրական պատճառները շատ ավելի խորքային են։ Դրանք պայմանավորված են ադրբեջանական բանակում առկա ներքին խնդիրներով, հոգեբանական ճնշումներով և հետպատերազմյան տրավմայով։ Իշխանությունները հաճախ փորձում են կոծկել այս երևույթը՝ խուսափելով բանակում առկա համակարգային խնդիրների բացահայտումից։ Հայտնում է «Գեղարդ» վերլուծականը։

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ինքնասպանություն գործած զինվորականներ՝

Նեֆթչալա շրջանի Բանկա ավանի բնակիչ Ահմադ Նաղըևը, ով նախկին զինվորական էր, ինքնասպան է եղել իր տանը: Վերջինս հարցաքննվել էր «Թարթառի գործով» և ենթարկվել էր խոշտանգումների:

Քառօրյա պատերազմի մասնակից, Թովուզ քաղաքում ինքնասպան եղած Ֆազիլ Աբդիևը կախվել է իր տանը: Գործադիր իշխանությունն Աբդիևի ինքնասպանությունը կապել է հոգեկան խանգարումների հետ:

Մասալլըի շրջանի Նազարոբա գյուղի 29-ամյա բնակիչ Փարվին Ֆաթուլաևը կախվել է իր բնակարանում: Ֆաթուլաևը դեպքից առաջ տեսագրություն է հրապարակել։ Որոշ ժամանակ անց՝ պատերազմի մասնակիցն ինքնասպան է եղել:

2020 թվականի հուլիսին Հայաստանի Հանրապետության Տավուշի շրջանում սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած զինվորականները բացառություն չեն: Թովուզի շրջանի Գազգուլու գյուղի բնակիչ Ռ. Մուսաևին կախված են հայտնաբերել իր բնակարանում: Ինքնասպանության պատճառները բացահայտված չեն։

44-օրյա պատերազմից հետո ինքնասպանություն գործած զինվորականներին մենք անդրադարձել ենք հանգամանորեն մեր նախորդ նյութերում, սակայն նրանց շարքերը «համալրվել են»՝

Հաջըգաբուլ շրջանի 26-ամյա բնակիչ Քանան Գոջաևը Նավահի գյուղի միջնակարգ դպրոցում աշխատել է որպես ռազմագիտության ուսուցիչ: Ինքնասպանության փորձից հետո Գոջաևին նախ տեղափոխել են Հաջըգաբուլ շրջանի կենտրոնական հիվանդանոց, որտեղ նրա վիճակը գնահատվել է ծանր։ Սակայն, նախկին զինվորականի կյանքը փրկել չի հաջողվել։

33-ամյա Այխան Բայրամովը Ֆիզուլիի շրջանի Իքինջի Մահմուդլու գյուղի բնակիչ էր: Երկու անչափահաս երեխաների հայրը ինքնասպան է եղել կախվելով:

Բեյլագանի շրջանում Քաբիրլի գյուղի իր տանը 34-ամյա Իլքին Իսմայըլովին կախված հայտնաբերել է մայրը: Նախկին զինվորականն ամուսանացած էր և ուներ երեք երեխա:

Աղդաշի Լաքի գյուղի բնակիչ Բագրուզ Քարիմովի ինքնասպանության մասին ահազանգել է հետաքննող լրագրող Քամիլ Համզաօղլին: Նախկին զինվորականի ինքնասպանությունը պատճառաբանվել է առողջական խնդիրներով:

Գորանբոյի շրջանի Սաֆիքուրդ գյուղում Թաբրիզ Ալիևն ինքնասպան է եղել կախվելով: Նշվում է, որ 44-oրյա պատերազմի մասնակիցն ունեցել է խնդիրներ, որոնց պատճառով էլ ինքնասպան է եղել։

24-ամյա Իլքին Իսմայըլովը Գաբալայի շրջանի Ամիրվան գյուղի բնակիչ էր: Նախկին զինվորականը կախվել է իր տան բակում:

26-ամյա Իմդադ Գահրամանովը բնակվել է Իմիշլի շրջանի Աղջույուր գյուղում: 44-օրյա պատերզմի մասնակիցն «անհայտ պատճառներով» ինքնասպանություն գործած հերթական զինվորականն է։

Ադրբեջանական բանակում ինքնասպանությունների մեծ ալիքը փաստում է, որ համակարգում առկա են լուրջ և արմատավորված խնդիրներ: Չնայած նրան, որ իշխանամերձ լրատվամիջոցները խուսափում են նշված դեպքերին իրական գնահատականներ տալ, այնուամենայնիվ ընդդիմադիր գործիչներն ու միջազգային լրատվամիջոցները փորձում են լուսաբանել դրանց իրական պատճառները: Մասնավորապես՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարումները, սոցիալական և հոգեբանական աջակցության բացակայությունը, ծառայության ընթացքում զինվորականների կանխամտածված սպանությունները, վերադասի կողմից կիրառվող բռնաճնշումները մի մասն են միայն այն ամենի, ինչ տեղի է ունենում ադրբեջանական բանակում: