Վալերի Պերմյակովի ոչ բոլոր ցուցմունքներն են համապատասխանում իրականությանը
Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում ավարտվում է նախորդ տարի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով արտագնա հերթական դատական նիստին գործով նյութերի հրապարկման փուլը:
Ըստ հրապարկված նյութերի` Վալերի Պերմյակովը, ստի դետեկտորով անցկացված փորձաքննության ժամանակ ասել է, որ ինքը սվին դանակով հարվածներ է հասցրել փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին և նրա հորը՝ Արմեն Ավետիսյանին, ինչը սակայն փորձաքննության ժամանակ չի հաստատվել:
Փորձագետները եկել են նաև այն համոզման, որ Վալերի Պերմյակովը ցուցմունքի ժամանակ ճիշտ է ասել, թե ինքը Ավետիսյանների տուն միայնակ է մտել և միայնակ գործել: