Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրшկոցից տուժած Անի Ավտիսյանին. «Փաստինֆո»Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըWizz Air-ի Լոնդոն–Սոֆիա չվերթի ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով վայրէջք է կատարել ԲուդապեշտումԼեգենդներից մինչև նոր սերունդ․ ովքե՞ր են հավակնում ընդգրկվել FIFPro-ի տարվա լավագույն տասնմեկնյակումԹուրքիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է առանց վարանելու ներում շնորհել Իլոն Մասկին և նրա օգնականներինԻրանը պատրաստ է երկու օրում բացել Հորմուզի նեղուցըՄիկրոձեռնարկատիրության տարեկան շրջանառության շեմը 24 մլն-ից կդառնա 50 մլն դրամ. Hetq.amԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Չինաստանն աջակցություն է հայտնել ԻրանինԻրանի գերագույն առաջնորդը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. ԶելենսկիCOP17-ում ներկայացվել է ՀՀ-ում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկըԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելԵԱՏՄ – Կենտրոնական Աֆրիկա․ համագործակցության հեռանկարներըԹուրքիան մտադիր է դեպի Չինաստան արտահանումը հասցնել 10 մլրդ դոլարիՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՆիկոլ Փաշինյանի ընտանիքի շրջապատի աշխատավարձերը․ պետական բյուջե՞, թե՞ «Իմ քայլը» հիմնադրամՌԴ նախագահը և Իրանի ԱԽ քարտուղարը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՀայաստանում կենսաթոշակի չափը կբարձրանա. նախարար«Նոյեմբերյան» ԲԿ-ում 79-ամյա կնոջ երկու դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին և խաթարել աշխատանքըԸնդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին․ Իշխան ՍաղաթելյանԱրձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԿրեմլում պատասխանել են՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտինի և Թրամփի հանդիպումը ՉինաստանումԵրևանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են նոր հարթակ (տեսանյութ)Շվեդիայում տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք և կարգ» հանձնախմբի ժողովը. Մայր Աթոռից մասնակցել է Զաքարիա ՍրբազանըԱշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից. իրանագետՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու կամ դրա դիմաց վերջինիս վճարում կատարելու անհրաժեշտություն չկաՓաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. ՍուրենյանցՄԻՊ-ում կայացել է երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստը․ ինչ է քննարկվելԱՄՆ-ն եւ Իրանը կարող են համաձայնության հասնել 2 օրվա ընթացքում. Իրանի ԱԳՆՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով2027-ին ուժային ոլորտը կստանա 835 մլրդ դրամ, տնտեսականը՝ 496 մլրդ, սոցիալականը՝ 1 տրլն 868 մլրդ դրամ. նախարարՓաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից. Քրիստինե ՎարդանյանԵվրոպայում բողոքի ցույցերին մասնակցում է մոտ կես միլիոն մարդ. կան հարյուրավոր ձերբակալվածներԲանջար հավաքելիս 6-ամյա թոռնիկն ու տատիկը հոսանքահարվել են«Inotek» խանութ-սրահի դուռը կոտրել են և դրամարկղից հափշտակել մի քանի միլիոն դրամԵս մի քիչ չափերով մեծ եմ, երևացել եմ, բայց բոլորն էլ այդտեղ խփnւմ էին. ՔՊ-ական պատգամավորը՝ ԱԺ ծեծկռտnւքի մասին
Աննա Գրիգորյանը խոստովանեց, որ Նիկոլ Փաշինյանի զիջումների տակ Ռոբերտ Քոչարյանի հանցավոր ստորագրությունն է
8 տարի ի՞նչ եք ման եկել ու չեք գտել, որ գնացել, բիզնեսը փակել եք. Խամոյանը՝ ՊԵԿ նախագահին (տեսանյութ)
Քաղաքականություն

Ռուբինյանի հայտարարությունը խեղաթյուրում է իրավունքի էությունը և ժողովրդավարական համակարգի հիմքերը. «Քոչարի» կուսակցություն

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը հայտարարություն է տարածել ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի վերջին ճեպազրույցում հնչած հայտարարությունների վերաբերյալ:

Տեքստի մեջ մասնավորապես նշված է.

«Ռուբեն Ռուբինյանի վերջին ճեպազրույցում հնչած հայտարարությունները ոչ միայն անընդունելի են քաղաքական էթիկայի տեսանկյունից, այլև խորապես հակասում են իրավական պետության հիմքերին։ Նրա խոսքում հնչած միտքը՝ թե «եթե կա մեղադրանք դատախազության կողմից, դա արդեն բավարար է», խստորեն հակասում է բոլոր միջազգային կոնվենցիաներին, այդ թվում՝

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածին, ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի 14-րդ հոդվածին, որտեղ հստակ ամրագրված է անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ յուրաքանչյուր մարդ համարվում է անմեղ, քանի դեռ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով չի ճանաչվել մեղավոր։
 
Այսպիսի հայտարարությունը ոչ միայն վտանգավոր է իրավական տեսանկյունից, այլև սահմանադրական կարգի վրա ուղղված հարված է, քանի որ այն քաղաքական գործչի կողմից հանրության մեջ ձևավորում է այն վտանգավոր միտքը, թե դատախազության մեղադրանքը արդեն համարժեք է դատարանի վճռին։
 
Ավելին, անթույլատրելի է, երբ Ռուբեն Ռուբինյանը ընդդիմության քննադատությունը համեմատում է իր իսկ ձևակերպած այդ դիրքորոշման հետ՝ փորձելով ներկայացնել, թե ընդդիմադիր գնահատականները նույնպես խախտում են անմեղության կանխավարկածը։
 
Այս մոտեցումը բացահայտ մանիպուլյացիա է, որը միտված է լռեցնելու հասարակական վերահսկողությունն ու քաղաքական քննադատությունը։
 
Իրականում՝ քննադատությունը ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից ոչ թե խախտում է կանխավարկածը, այլ հանդիսանում է ժողովրդավարության և ազատ խոսքի հիմնարար արտահայտություն։
 
Հակառակը՝ այն իշխանությունը, որը խտրական մոտեցմամբ փորձում է լռեցնել քննադատությունը՝ արդարացնելով իր գործողությունները «անմեղության կանխավարկածով», իրականում փորձում է վերացնել ժողովրդավարական վերահսկողությունը։
 
Այս տրամաբանությամբ կառուցված համակարգը բերում է մեկ վտանգավոր եզրակացության՝
բռնապետություն, որտեղ ընդդիմությունը չի կարող քննադատել իշխանությանը, իսկ դատախազությունը դառնում է քաղաքական գործիքը՝ ոչ թե արդարադատության մարմինը։
Մենք՝ որպես ազգային պահպանողական ուժ, խստորեն դատապարտում ենք իշխանության որևէ ներկայացուցչի կողմից նման հայտարարությունները, որոնք խեղաթյուրում են իրավունքի էությունը և ժողովրդավարական համակարգի հիմքերը։
---
21 հոկտեմբերի, 2025թ.
«ՔՈՉԱՐԻ» Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք կուսակցության վարչություն»: