ՔՊ-ում իրար են խառնվել. Ստեփան Ասատրյանի կարգալուծությունը սրտներին է կպել
Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը:
Այս որոշումը ՔՊ-ականների սրտին է կպել. նրանք համացանցը հեղեղել են գրառումներով՝ պաշտպանելով իրենց նման դավաճան մեկին՝ Հուդայի ժառանգորդին:
ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը, օրինակ, սա համարել է հակաեկեղեցական քայլ ու խստորեն դատապարտել։
ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ տարածել է նախկին քահանայի նկարն ու նշել, թե Մայր Աթոռը պետք է ազատագրվի:
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն էլ իր համերաշխությունն է հայտնել կարգալույծ եղած Արամ Ասատրյանին:
Մայր Աթոռը զավթած Կտրիճ Ներսիսյանը շարունակում է հակաեկեղեցական արշավը:
«Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը».— ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ:
Մայր Աթոռը պետք է ազատագրվի ապօրինի զավթումից, և այն կազատագրվի:
Համերաշխությունս եմ հայտնում Մայր Աթոռի կողմից բռնաճնշման ենթարկված և կարգալույծ եղած Տեր Արամ քահանա Ասատրյանին: