Ալիևը ասել է, թե երբ կբացվի Զանգեզուրի միջանցքը
Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականի վերջին։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ մամուլի ասուլիսում։
«Բացի այն պլանավորումից և իրականացումից, որը մենք ներկայումս իրականացնում ենք, Զանգեզուրի միջանցքի նախագիծը նույնպես հսկայական ներուժ ունի։ Ադրբեջանում բոլոր ճանապարհային և երկաթուղային կապերը կավարտվեն մինչև հաջորդ տարվա կեսերը։ Մենք հույս ունենք, որ դա նույն տեմպերով կիրականացվի նաև այլ երկրներում, որի դեպքում Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականի վերջը», - ասել է Ալիևը: