Գաբրիել Չենբերջյանի սահամանահատումների արգելքը վերացված է․ Վճռաբեկ դատարանը վարույթ չընդունեց գլխավոր դատախազի բողոքը
ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ չընդունեց ՀՀ գլխավոր դատախազի բողոքը՝ Գաբրիել Չենբերջյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցի վերաբերյալ, այսուհետ՝ Գաբրիել Չենբերջյանի սահամանահատումների արգելքը վերացված է։ Այս մասին հայտնում է փաստաբան Միքայել Համբարձումյանը։
«Փաստորեն, պաշտպանական խումբը սույն վարույթով արձանագրեց 100 տոկոսանոց արդյունք. Գաբրիել Չենբերջյանն ազատության մեջ է, նրա գույքը արգելանքի տակ չէ, նա կարող է ազատ մեկնել ու վերադառնալ Հայաստան»,- գրել է փաստաբանը: