Թրամփի և Պուտինի հանդիպումը նույնպես կարող է չեղարկվել. CNN
Ինչպես արդեն նշել ենք, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը, որը նախատեսված էր Բուդապեշտում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գագաթնաժողովից առաջ, հետաձգվել է:
CNN-ը գրում է, որ Թրամփի և Պուտինի հանդիպումը նույնպես կարող է չեղարկվել: Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, որ Ռուբիոյի և Լավրովի բանակցությունները առայժմ չեն կայանա, քանի որ կողմերը տարբեր սպասումներ ունեն ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ:
Հոկտեմբերի 20-ին Ռուբիոն և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում խաղաղության հասնելու հետագա քայլերը։ Սակայն CNN-ի աղբյուրները նշում են, որ պաշտոնյաները եզրակացրել են, որ Ռուսաստանի դիրքորոշումը էականորեն չի փոխվել և մնում է նույնը։
Հրապարակման աղբյուրներից մեկի համաձայն՝ Ռուբիոն, հավանաբար, չի առաջարկի Պուտինի և Թրամփի միջև հանդիպում անցկացնել հաջորդ շաբաթ, չնայած հնարավոր է, որ նա կրկին կապվի Լավրովի հետ առաջիկա օրերին։