Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու գործով մեկ անձ ձերբակալվել է
Քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու գործով մեկ անձ է ձերբակալվել։
«Մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն և կողոպուտ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձ ձերբակալվել է»:
Հիշեցնենք՝ երեկ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն ահազանգել էր, որ կազմակերպված խմբով հարձակվել են ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա, ծեծել նրան և գողացել հեռախոսը։