Ղուկասյանը երկու ամսով կալանավորվեց
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվեց։
Երեկվանից Հակակոռուպցիոն դատարանը քննում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդությունը, լսումներն ավարտվել են գրեթե լուսադեմին։
Նշենք, որ երեկ մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կենտրոնացված Հակակոռուպցիոն դատարանի բակում։ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի կալանավորման միջնորդություննը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանին։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Գյումրի համայնքի ղեկավարի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։