Ուկրաինան կարող է ապրել առանց ռուսական գազի
Ուկրաինական «Նավթոգազ Ուկրաինա» ընկերության ղեկավար Անդրեյ Կոբոլևի հայտարարել է, որ ապրիլի 1-ից զեղչերի սակագնի ավարտվելուն զուգահեռ հրաժարվում են ռուսական գազից:
Այդ մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն:
Կոբոլևն ասել է, թե կարող են ապրել առանց ռուսական գազի:
«Ամեն ինչ կապված է գնի հետ: Գազը Եվրոպայից ստանալու հետադարձ մեխանիզմով ավելի էժան է և մենք այդ մեխանիզմով ենք գնում: «Գազպրոմ»-ը կառաջարկի այդ էժան տարբերակը՝ իրենից կգնենք: Սա վաղուց արդեն ոչ թե քաղաքական, այլ տնտեսական նպատակայնություն ունեցող հարց է»,- նշել է Կոբոլևը:
Ավելի վաղ էլ Ուկրաինայի էներգետիկայի նախարար Վլադիմիր Դեմչիշինը հայտարարել էր, որ Կիևը ռուսական գազի գնելուց հրաժարվելու հանձնարարություն չունի, խնդիրները կապված են գնի շուրջ Մոսկվայի առաջարկների հետ: