Ճապոնիայի վարչապետ պատմության մեջ առաջին անգամ դարձավ կին Սանաե Տակաիչին
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սանաե Տակաիչին դարձավ Ճապոնիայի առաջին կին վարչապետը՝ խորհրդարանի երկու պալատներում անցկացված քվեարկությունից հետո:
Սանաե Տակաիչին դարձավ Ճապոնիայի 104-րդ վարչապետը։ Նա 64 տարեկան է։ Նա հայտնի էր իր ծայրահեղ աջ և պահպանողական հայտարարություններով։ Օրինակ՝ տնտեսական անվտանգության նախարարի պաշտոնավարման ընթացքում նա կառավարության միակ անդամն էր, որն անձամբ այցելել էր Յասուկունի սրբավայր, որը Ասիայում և միջազգային մակարդակով կապված է ճապոնական միլիտարիզմի հետ։
Լիբերալ-դեմոկրատական առաջնորդ դառնալուց հետո Տակաիչին այս տարվա հոկտեմբերին ձեռնպահ մնաց սրբավայր այցելելուց՝ իր անձնական միջոցներից նվիրատվություն կատարելով։