Ուկրաինական բանակը հարձակում է իրականացրել Ռոստովի մարզի ուղղությամբ
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Ռոստովի մարզի վրա:
Այս մասին նշում են ռուսական լրատվամիջոցները: Բատայսկի բնակելի թաղամասերում մի քանի հզոր պայթյուններ են տեղի ունեցել, իսկ անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են տներ, խանութներ և կայանված մեքենաներ։
«Արտակարգ ծառայությունների աշխատակիցները տեղում են», - ասել է մարզի ղեկավար Վալենտին Կուկինը։
Մի շարք ռուսական տելեգրամյան ալիքներ նշում են նաև, որ հարվածների հետևանքով կան նաև վիրավորներ խաղաղ բնակիչների շրջանում, սակայն հստակ թիվ չի նշվում: