Համասի զինյալները Իսրայելին են հանձնել ևս մեկ պատանդի մարմին
Համասը Գազայի հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին է հանձնել ևս մեկ իսրայելցի պատանդի մարմինը։
Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը։ Մահացածի անունը կհրապարակվի նույնականացումից հետո։ Սա խմբի կողմից հոկտեմբերի 10-ին հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր վերադարձված 13-րդ պատանդի մարմինն է:
Նշենք, որ Իսրայելը և Համասը նախկինում միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու մեջ։ Իսրայելական ուժերը մի շարք ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածին, այն բանից հետո, երբ, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի, երկու զինվորներ զոհվել են զինյալների հարձակման հետևանքով։