Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումը հետաձգվել է
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև այս շաբաթ նախատեսված հանդիպումը հետաձգվել է։
Այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան խոսնակին։
«Սպիտակ տան խոսնակը CNN-ին հայտնել է, որ Ռուբիոյի և իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի սպասվող հանդիպումը առայժմ հետաձգվել է», - նշվում է հաղորդագրության մեջ։
Հետաձգման պատճառները ներկայումս անհայտ են։ Հեռուստաալիքի աղբյուրի խոսքով՝ Լավրովը և Ռուբիոն տարբեր տեսակետներ ունեն Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության կարգավորման վերաբերյալ։