Վարորդները փակ են պահում «Բավրա», «Բագրատաշեն» և «Գոգավան» անցակետերի ճանապարհները
Բեռնատարների վարորդները փակ են պահում Վրաստանի հետ սահմանին գտնվող «Բավրա», «Բագրատաշեն» և «Գոգավան» անցակետերի ճանապարհները
Նրանք մտադիր չեն բաց թողնել արտասահմանյան բեռնատարները, քանի դեռ չի լուծվել իրենց՝ Ռուսաստանի տարածքում գտնվելու հարցը։
Հիշեցնենք, որ վարորդների բողոքն ուղղված է ՌԴ-ում միգրացիայի կանոնների խստացման դեմ, և նրանք կառավարությունից ակնկալելում են քայլեր ձեռնարկել և բանակցել ՌԴ-ի հետ խստացումների մեղմացման համար։