Տպավորություն է՝ պետությունը դուրս է եկել սահմանադրականության ռելսերից. Հայր Ռուբեն
Նամակ համակենտրոնացման ճամբարից։ Միայն այս նամակի հեղինակի հետ պատահածը ինձ պարտադրում է չվստահել ՀՀ արդարադատության համակարգի եւ ուժայինների որեւէ ասածին, ձայնագրածին եւ փաստարկածին։ Աղաղակող վկայություններ են՝ ապօրինի գաղտնալսումների հրապարակման փաստերը, օրենքով ձեռք բերված գաղտնալումների ապօրինի մոնտաժված հրապարակումները, Արագածոտնի թեմի քահանաների բերման ենթարկման ամբողջ պատկերը՝ սպառնալիք, շանտաժ եւ այլն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ հրապարակելով Միքայել Սրբազանի նամակը՝ ՔԿՀ-ից։
«Սա կոչվում է՝ քաղաքական պատվեր եւ իշխանության ուզուրպացիա։ Տպավորություն է, որ Պետությունը դուրս է եկել սահմանադրականության ռելսերից, իսկ իշխող վարչակազմի ներկայացուցիչների մեծ մասը՝ գործադիր եւ օրենսդիր ճյուղերից, աշխատավարձ եւ պարգեւավճար են ստանում արեւածագից մայրամուտ ստատուս գրելու եւ դատավոր-դատախազ-դահիճի դեր ստանձնելու։ Իսկ սա արդեն վերբալ ահաբեկչության է նման» ։