Մարդասիրական օգնություն տեղափոխող ավտոշարասյունը մոտեցել է Գազայի հատվածին
Գազայի բնակիչների համար մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների շարասյունը մտել է Գազայի հատված Եգիպտոսի Ռաֆահ անցակետով:
Այս մասին հայտնում է Youm 7 կայքը:
Անցակետի վարչակազմի աղբյուրի համաձայն՝ բեռնատարների շարասյունը սկսել է շարժվել ցամաքային անցակետի երկրորդական դարպասով և հասել Գազայի հատվածի հարավ-արևելքում գտնվող Քարեմ Աբու Սալեմ անցակետ։ Աղբյուրը նշել է, որ մեքենաները պատրաստ են մտնել անկլավ, բայց նախ պետք է ստուգվեն Իսրայելի իշխանությունների կողմից։
Եգիպտական Կարմիր մահիկի խոսնակը, որը համակարգում է Գազային մարդասիրական օգնությունը, հայտնել է, որ բեռնատարները Շերտի բնակիչներին կհասցնեն մոտ 4000 տոննա սնունդ և ալյուր, ավելի քան 3000 տոննա դեղորայք և բժշկական պարագաներ, ինչպես նաև մոտ 2300 տոննա նավթամթերք։